Եվրատեսիլ 2009 երգի մրցույթը եղել է «Եվրատեսիլի» 54-րդ մրցույթը։ Այն անց է կացվել 2009 թվականի մայիսի 12 մինչև մայիսի 16Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում։

Արագ փաստեր Ամսաթվեր, 1-ին կիսաեզրափակիչ ...
Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ
Изображение логотипа
Ամսաթվեր
1-ին կիսաեզրափակիչմայիսի 12
2-րդ կիսաեզրափակիչմայիսի 14
Եզրափակիչմայիսի 16
Հյուրընկալություն
Անցկացման վայրՌուսաստան Ռուսաստան, Մոսկվա
Հյուրընկալող հեռուստաալիքՌուսաստան «Առաջին ալիք»
Կիսաեզրափակիչների հաղորդավարներԱնդրեյ Մալախով
Նատալիա Վոդյանովա
ՀաղորդավարներՆատալյա Վոդյանովա, Անդրեյ Մալախով, Իվան Ուրգանտ և Ալսու
Մասնակցություն
ՄասնակիցներԱլեքսանդր Ռիբակ, Յոհաննա Գվյուդրուն Յոունսդոտտիր, Այսել Թեյմուրզադե, Արաշ, Hadise?, Ջեյդ Յուեն, Urban Symphony, Սակիս Ռուվաս, Պատրիսիա Կաաս, Regina?, Ինգա և Անուշ Արշակյաններ, Անաստասիա Պրիխոդկո, Սվետլանա Լոբոդա, Նիլս Բրինկ, Նելլի Չոբանու, Flor-de-Lis?, Achinoam "Noa" Nini?, Միրա Ավադ, Կեյսի Տոլա, Elena Gheorghe?, Alex Swings Oscar Sings!?, Malena Ernman?, Կյարա Սիրակուսա, Սաշա Սոն, Soraya Arnelas?, Waldo's People?, Next Time?, Անդրեա Դեմիրովիչ, Petr Elfimov?, Lovebugs?, Susanne Georgi?, Կրասիմիր Ավրամով, Patrick Ouchène?, Gipsy.cz?, Marko Kon?, Milan Nikolić?, Sinéad Mulvey?, Black Daisy?, Lidia Kopania?, Igor Cukrov?, Քրիստինա Մետախա, Զոլի Ադոկ, Quartissimo?, Martina Majerle?, Դե Թոփփերս, Kamil Mikulčík?, Nela Pocisková? և Intars Busulis?
Վերադարձել ենՍլովակիա Սլովակիա
Մեկնել ենՎրաստան Վրաստան
Սան Մարինո Սան Մարինո
Քվեարկություն
Քվեարկության համակարգհեռուստադիտողներ
և ժյուրի (50/50)
Հաղթական երգՆորվեգիա Fairytale
Զրո միավորՉեխիա Չեխիա (1-ին կիս.)
     Մասնակցող երկրներ

     Անցած տարիների մասնակիցներ

     Չեն անցել եզրափակիչ փուլ
Ժամանակագրություն
eurovision.tv/event/moscow-2009(անգլ.) և eurovision.1tv.ru
Փակել

Մրցույթում հաղթող է ճանաչվել Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը իր «Fairytale» երգով, ով հավաքեց ռեկորդակային 387 միավոր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել Իսլանդիան ներկայացնող մասնակիցը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ադրբեջան ներկայացնող դուետը։

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 12-ին, երկրորդը մայիսի 14-ին, իսկ եզրափակիչը անցկացվել է մայիս 16-ին։

Վայր

Մրցույթը տեղի է ունեցել Ռուսաստանում, քանի որ 2008 թվականի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը իր «Believe» երգով ճանաչվել է հաղթող և Ռուսաստանին տվել է հնարավորություն հյուրընկալելու հաջորդ տարվա մրցույթը։

Մրցույթը Օլիմպիսկիյ սպորտային համալիրում անցկացնելու առաջարկը եղել է Ռուսաստանում մրցույթը հեռարձակող «Առաջին ալիքի» կողմից, և ԵՀՄ-ն 2008 թվականի սեպտեմբերի 13-ին հաստատում է որ մրցույթը անցկացվելու է հենց այդ համալիրում։

Վիզուալ դիզայն

Մրցույթի լոգոն ներկայացվել է 2009 թվականի հունվարի 30-ին հյուրընկալող հեռուստաընկերութուն՝ «Առաջին ալիքի» կողմից։ Մրցույթի լոգոն հիմնվում է «Հազարան Բլբուլ» թռչունի պատկերի վրա, որը կարող է օգտագործվել տարբեր գույներով։ 2009-ը միակ տարին էր սկսած 2001 թվականի մրցույթից երբ մրցույթը չուներ կարգախոս։

Մրցույթի բեմի դիզայներն է Ջոն Կեյսին, որը նախկինում նույնպես եղել է Եվրատեսիլի բեմերից մեկի դիզայները։ Բեմը գրեթե ամբողջությամբ կազմված է տարբեր տեսակի LED էկրաններից, են կարող են իրականացնել տեղափոխություն բեմի վրա։

Ինչպես նախորդ տարիներին, 2009 թվականին նույնպես ցանկացած երկրի ելույթից առաջ ցուցադրվում էր տեսաբացիկ, որոնք ցուցադրվում էին հետևյալ կերպ.

  • Ամենասկզբում երկրանին հայտնվում է Միսս Աշխարհ 2008-ի հաղթող Քսենիա Շուխինովան։
  • Այնուհետև գրքի էջերի տեսքով ցուցադրվում է տվյալ երկրի հայտնի կառույցները և լանդշաֆտները։
  • Հաջորդ կադրում էկրանին կրկին հայտնվում է Քսենիա Շուխինովան, որը իր գլխին կրում է տվյալ երկրի հայտնի կառույցները, և նրա հագուստին հայտնվում է ներկայացող երկրի դրոշի գույները։
  • Բոլոր տեսաբացիկները ավարտվում են որևէ մի արտահայտությամբ որը ռուսերեն և անգլերեն գրվում է էկրանին (օրինակ՝ Сибирь և Siberia

Ֆորմատ

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին Մոսկվայի Օլիմպիսկիյ փակ մարզադաշտում։ Մինչև եզրափակիչ փուլը, նաև տեղի են ունեցել երկու կիսաեզրափակիչների փուլերը մայիսի 12-ին և 14-ին։ Առաջին կիսաեզրափակչին մասնակցել են 18 երկիր, իսկ երկրորդ կիսաեզրափակչին 19 երկիր։ Յուրաքանչյուր կիսաեզրափակիչներից եզրափակիչ են անցել 10 երկրներ, որոնց եզրափակչում միանում են նաև «Մեծ քառյակի» երկրները։

Քվեարկություն

Ի տարբերություն նախորդ տարվա երբ քվեարկելու իրավունք ուներ միայն հեռուստադիտողը, 2009-ին որոշվեց որ քվեարկության ձայները որոշվելու է հեռուստադիտող և ժյուրիի քվեարկության 50/50 համադրությամբ։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակիչ են անցնում 9 ամենաշատ ձայներ ստացած երկրները, իսկ 1 երկրի որոշում է ժյուրին։

Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի 1-7, 8, 10 և 12 միավորներով։ Լավագույն երգը ստանում է 12 միավոր, երկրորդ լավագույն երգը՝ 10, երրորդը՝ 8 և այդպես շարունակ։

Վիճակահանություն

Կիսաեզրափակիչների վիճակահանությունը կայացել է 2009 թվականի հունվարի 30-ին։ Այդ օրը որոշվել է թե որ երկրներն են հանդես գալու առաջին և երկրորդ կիսաեզրափակիչներում։ Մասնակից երկրներից միայն «Մեծ քառյակի» երկրները և հյուրընկալող երկիր Ռուսաստանը չի մասնակցել վիճակահանությանը, քանի որ այդ երկրները ավտոմատ հայտնվել են եզրափակիչ փուլում։

Կիսաեզրափակիչների երկրների ելույթների հերթականությունը որոշվել է մարտի 16-ին կայացած վիճակահանության ընթացքում։

Արդյունքներ

Առաջին կիսաեզրափակիչ

  • Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 12-ին։
  • Մեծ Բրիտանիան և Գերմանիան քվեարկել են այս կիսաեզրափակչում։
Մանրամասն տեղեկատվություն №, Երկիր ...
ԵրկիրԼեզունԱրտիստԵրգՄիա-
վոր
Ար-
դյունք
01Չեռնոգորիա ՉեռնոգորիաանգլերենԱնդրեա Դեմիրովիչ«Just Get Out of My Life»4411
02Չեխիա Չեխիաանգլերեն, գնչուերենGipsy.cz«Aven Romale»018
03Բելգիա ԲելգիաանգլերենՊատրիկ Ուեշ«Copycat»117
04Բելառուս ԲելառուսանգլերենՊյոտր Էլֆիմով«Eyes That Never Lie»2513
05Շվեդիա Շվեդիաֆրանսերեն, անգլերենՄալենա Էռման«La Voix»1054
06Հայաստան Հայաստանանգլերեն, հայերենԻնգա և Անուշ«Ջան Ջան»995
07Անդորրա Անդորրակատալոներեն, անգլերենՍյուզաննա Գեորգի«La Teva Decisió»815
08Շվեյցարիա ՇվեյցարիաանգլերենLovebugs«The Highest Heights»1514
09Թուրքիա ԹուրքիաանգլերենՀադիսե«Düm Tek Tek»1722
10Իսրայել Իսրայելանգլերեն, արաբերեն, եբրայերենՆոա և Միրա Ավադ«There Must Be Another Way»757
11Բուլղարիա ԲուլղարիաանգլերենԿրասիմիր Ավրամով«Illusion»716
12Իսլանդիա ԻսլանդիաանգլերենՅոհաննա«Is It True?»1741
13Հյուսիսային Մակեդոնիա ՄակեդոնիամակեդոներենNext Time«Nešto što kje ostane»4510
14Ռումինիա ՌումինիաանգլերենԷլենա Գեորգե«The Balkan Girls»677
15Ֆինլանդիա ՖինլանդիաանգլերենWaldo's People«Lose Control»4212
16Պորտուգալիա ՊորտուգալիապորտուգալերենFlor-de-Lis«Todas as ruas do amor»708
17Մալթա ՄալթաանգլերենԿիարա«What If We»866
18Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և ՀերցեգովինասերբախորվաթերենRegina«Bistra Voda»1253
Փակել

Երկրորդ կիսաեզրափակիչ

  • Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 14-ին։
  • Ֆրանսիան և Ռուսաստանը քվեարկել են այս կիսաեզրափակչում։ Նախատեսված էր որ նաև Իսպանիան պետք է քվեարկի այս կիսաեզրափակչում, սակայն մրցույթը Իսպանիայում ուշ հեռարձակման պատճառով քվեարկեց միայն ժյուրին։
Մանրամասն տեղեկատվություն №, Երկիր ...
ԵրկիրԼեզունԱրտիստԵրգՄիա-
վոր
Ար-
դյունք
01Խորվաթիա ԽորվաթիախորվաթերենԻգոր Ցուկրով և Անդրեա«Lijepa Tena»3313
02Իռլանդիա ԻռլանդիաանգլերենՇինեյդ Մալվի և Բլեք Դեյսի«Et Cetera»5211
03Լատվիա ԼատվիառուսերենԻնտարս Բուսուլիս«Probka»719
04Սերբիա ՍերբիասերբերենՄարկո Կոն և Միլան Նիկոլիչ«Cipela»6010
05Լեհաստան ԼեհաստանանգլերենԼիլիդա Կոպանյա«I Don't Wanna Leave»4312
06Նորվեգիա ՆորվեգիաանգլերենԱլեքսանդր Ռիբակ«Fairytale»2011
07Կիպրոսի Հանրապետություն ԿիպրոսանգլերենՔրիստինա Մետաքսա«Firefly»3214
08Սլովակիա ՍլովակիասլովակերենԿամիլ Միկուլչիկ և Նէլա Պոցիսկովա«Leť tmou»818
09Դանիա ԴանիաանգլերենՆիլս Բրինկ«Believe Again»698
10Սլովենիա Սլովենիաանգլերեն, սլովեներենQuartissimo և Մարտինա Մայերլե«Love Symphony»1416
11Հունգարիա ՀունգարիաանգլերենԶոլի Ադոկ«Dance with Me»1615
12Ադրբեջան ԱդրբեջանանգլերենԱրաշ և Այսել«Always»1802
13Հունաստան ՀունաստանանգլերենՍակիս Ռուվաս«This Our Night»1104
14Լիտվա Լիտվաանգլերեն, ռուսերենՍաշա Սոն«Love»669
15Մոլդովա Մոլդովառումիներեն, անգլերենՆելլի Չոբանու«Hora din Moldova»1065
16Ալբանիա ԱլբանիաանգլերենԿեյսի Տոլա«Carry me in your dreams»734
17Ուկրաինա ՈւկրաինաանգլերենՍվետլանա Լոբոդա«Be My Valentine!»806
18Էստոնիա ԷստոնիաէստոներենUrban Symphony«Rändajad»1153
19Նիդերլանդներ ՆիդերլանդներանգլերենԴե Թոփփերս«Shine»1117
Փակել

Եզրափակիչ

  • Եզրափակիչ փուլը կայացել է մայիսի 16-ին։
Մանրամասն տեղեկատվություն №, Երկիր ...
ԵրկիրԼեզունԱրտիստԵրգՄիա-
վոր
Ար-
դյունք
01Լիտվա Լիտվաանգլերեն, ռուսերենՍաշա Սոն«Love»2323
02Իսրայել Իսրայելանգլերեն, արաբերեն, եբրայերենՆոա և Միրա Ավադ«There Must Be Another Way»5316
03Ֆրանսիա ՖրանսիաֆրանսերենՊատրիսիա Կաաս«Et s'il fallait le faire»1078
04Շվեդիա Շվեդիաֆրանսերեն, անգլերենՄալենա Էռման«La Voix»3321
05Խորվաթիա ԽորվաթիախորվաթերենԻգոր Ցուկրով և Անդրեա«Lijepa Tena»4518
06Պորտուգալիա ՊորտուգալիապորտուգալերենFlor-de-Lis«Todas as ruas do amor»5715
07Իսլանդիա ԻսլանդիաանգլերենՅոհաննա«Is It True?»2182
08Հունաստան ՀունաստանանգլերենՍակիս Ռուվաս«This Our Night»1204
09Հայաստան Հայաստանանգլերեն, հայերենԻնգա և Անուշ«Ջան Ջան»9210
10Ռուսաստան Ռուսաստանռուսերեն, ուկրաիներենԱնաստասիա Պրիխոդկո«Mamo»9111
11Ադրբեջան ԱդրբեջանանգլերենԱրաշ և Այսել«Always»2073
12Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և ՀերցեգովինասերբախորվաթերենRegina«Bistra Voda»1069
13Մոլդովա Մոլդովառումիներեն, անգլերենՆելլի Չոբանու«Hora din Moldova»6914
14Մալթա ՄալթաանգլերենԿիարա«What If We»3122
15Էստոնիա ԷստոնիաէստոներենUrban Symphony«Rändajad»1296
16Դանիա ԴանիաանգլերենՆիլս Բրինկ«Believe Again»7413
17Գերմանիա ԳերմանիաանգլերենԱլեքս Քրիստենսեն և Օսկար Լոյա«Miss Kiss Kiss Bang»3520
18Թուրքիա ԹուրքիաանգլերենՀադիսե«Düm Tek Tek»1774
19Ալբանիա ԱլբանիաանգլերենԿեյսի Տոլա«Carry me in your dreams»4817
20Նորվեգիա ՆորվեգիաանգլերենԱլեքսանդր Ռիբակ«Fairytale»3871
21Ուկրաինա ՈւկրաինաանգլերենՍվետլանա Լոբոդա«Be My Valentine!»7612
22Ռումինիա ՌումինիաանգլերենԷլենա Գեորգե«The Balkan Girls»4019
23Միացյալ Թագավորություն Մեծ ԲրիտանիաանգլերենՋեյդ Յուեն«It's My Time»1735
24Ֆինլանդիա ՖինլանդիաանգլերենWaldo's People«Lose Control»2225
25Ֆինլանդիա ՖինլանդիաանգլերենՍորայա Արնելաս«La noche es para mí»2225
Փակել

Վերադարձած արտիստներ

Մանրամասն տեղեկատվություն Արտիստ, Երկիր ...
Արտիստ Երկիր Տարի
Սակիս Ռուվաս Հունաստան Հունաստան 2004
Կիարա Մալթա Մալթա 1998, 2005
Փակել

Մրցանակներ

Մարսել Բեզենոսի մրցանակ

Մարսել Բեզենոսի անվան մրցանակը տրվում է շվեդացի պրոդյուսեր Քրիստեր Բյորկմանի կողմից սկսած 2002 թվականի մրցույթից։ Մրցանակը տրվում է երեք անվանակարգերում հաղթողերին. Արտիստիզմի մրցանակ, կոմպոզիտորի մրցանակ և մամլո մրցանակ։

Մանրամասն տեղեկատվություն Անվանակարգ, Երկիր ...
Անվանակարգ Երկիր Երգ Կատարող(ներ) Կոմպոզիտոր(ներ)
Արտիստիզմի մրցանակ Ֆրանսիա Ֆրանսիա «Et s'il fallait le faire» Պատրսիս Կաաս Անսե Լազիո, Ֆրեդ Բլոնդին
Կոմպոզիտորի մրցանակ Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա «Bistra voda» Regina Ալեքսանդր Չովիչ
Մամլո մրցանակ Նորվեգիա Նորվեգիա «Fairytale» Ալեքսանդր Ռիբակ Ալեքսանդր Ռիբակ
Փակել

Բարբարա Դեքսի մրցանակ

Բարբարա Դեքսի մրցանակը տրվում է բելգիացի երգչուհի Բարբարա Դեքսի անունից որը «Iemand als jij» երգով ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 1993 երգի մրցույթում։ Մրցանակը տրվում է այն արտիստին որը eurovisionhouse.nl կայքի կողմից անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվում է հաղթող որպես ամենավատ հագնված արտիստ։ Ստորև ներկայացված են 2009-ի թոփ 5 ամենաշատ ձայներ ստացած արտիստները.

Մանրամասն տեղեկատվություն Երկիր, Կատարող ...
Փակել

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.