From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական գեպարդ, (լատին․՝ Acinonyx pardinensis) կատվազգիների ընտանիքի նախկինում գոյություն ունեցած գիշատիչ։ Նախկինում տարածված է եղել ողջ Եվրասիայում,այնուհետև մասսայական ոչնչացումների պատճառով պահպանվել է միայն Եվրոպայի որոշ հատվածներում։ Որոշ տվյալների համաձայն, եվրոպական գեպարդները գոյություն են ունեցել մեզանից դեռևս 3 միլիոն տարի առաջ։
Եվրոպական հեպարդ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Acinonyx pardinensis)
| ||||||||||||||||
|
Մեծ թվով Եվրոպական գեպարդի մնացորդներ հայտնաբերվել են այժմյան Ֆրանսիայի տարածքում՝ Սաինթ-Վալլերի հովտում։ Պահպանվել է նաև Ռոն գետի հովտում (եղել են մոտ 2 միլիոն տարի առաջ)։
Կենդանիների մնացորդներ հայտնաբերվել են նաև այժմյան Գերմանիայի տարածքում։ Նաև այս կենդանիներին պատկերել են ժայռապատկերների վրա քարանձավներում։
Եվրոպական գեպարդները իրենց չափսերով շատ ավելի մեծ են, քան ներկայիս Աֆրիկայի տարածքում հանդիպող առյուծները, գեպարդները և ընձառյուծները։ Ունեն բավականին երկար վերջույթներ։
Մարմնի երկարութոյւնը հասնում է 130-150 սմ, իսկ պոչի երկարութոյւնը 70-95 սմ։ Եվրոպական գեպարդը կշռում է 60-90 կգ։ Սակայն այս գեպարդները որոշակի նմանություններ ունեն ներկայիս Աֆրիկայի գեպարդների հետ։
Ունենալով այնպիսի հզոր ատամներ, ինչպիսին է Եվրոպական գեպարդի ատամները, կարելի է ենթադրել որ այս կենդանիները հաջողությամբ որսացել են ոչ միայն կճղակավորների, այլ նաև ավելի խոշոր կենդանիների՝ ձիերի, այծքաղների և գոմեշների։ Հիմնականում բնակվում են տափաստաններում։
Այս առանձնյակների մոտ առավել զարգացած են մկանները։ Ունենալով զարգացած մկաններ, այս կատվազգիները կարողանում են հեշտությամբ ցատկել, սողալ և շատ արագ վազել։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական հեպարդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական հեպարդ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.