Երգի տեքստի հեղինակ
անձ, ով միայն տեքստեր է գրում երգերի համար / From Wikipedia, the free encyclopedia
Երգի տեքստի հեղինակ (անգլ.՝ lyricist կամ lyrist), անձ, ով միայն տեքստեր է գրում երգերի համար[1], ի տարբերություն երգահանին, ով ստեղծում է երգերի երաժշտությունը, մեղեդին, հարմոնիան և վերադաշնակումը։
Երգի տեքստի եկամուտը գալիս է հեղինակային հատկացումներից, որոնք ստացվել են օրիգինալ երգերից։ Հեղինակային հատկացումները կարող են տարբերակվել ընդհանուր եկամուտի 50%-ից, եթե երգը գրվել է երգահանի հետ, կամ ավելի քիչ, եթե այն գրվել է համագործակցությամբ։ Երգերն ավտոմատորեն պաշտպանվում են հեղինակային իրավունքով, քանի որ դրանք գոյություն ունեն նյութական ձևով՝ ձայնագրության կամ նոտաների տեսքով։ Սակայն, մինչև երգի թողարկումը, դրա հեղինակը կամ թողարկողը պետք է այն գրանցի՝ հեղինակային իրավունքները պաշտպանելու համար[2]։