Երգ իմ Սիդի մասին
From Wikipedia, the free encyclopedia
Երգ իմ Սիդի մասին (իսպ.՝ El cantar de Mio Cid), իսպանական Էպիկական պոեմ[1]։ Ստեղծվել է 1140 թվականին՝ անհայտ երգիչ-խուգլարի (թափառաշրջիկ երգիչ) կողմից։ Պահպանվել է 1307 թվականի ոչ լրիվ գրառումը, ձեռագիր մի մատյանում, որը ներկայումս պահվում է Իսպանիայի ազգային գրադարանում[2]։ Պոեմում երգվում են ազգային հերոս Ռոդրիգո Դիաս դե Վիվարի (Էլ Սիդ, 1026 թվականի և 1043 թվականից միջև 1099) քաջագործությունները հայրենիքի ազատագրության համար մղված պայքարում։ Թշնամին, գնահատելով նրա քաջությունն ու վեհանձնությունը, Սիդ (արաբ. սաիդ կամ սեիդ=տեր) անունն է ավել նրան։ Պոեմը իսպանական ժողովրդի ազատասիրության ու հայրենասիրության խորհրդանիշն Է։ Այն դարձել է թատերական ստեղծագործությունների աղբյուր (Գիլյեն դը Կաստրո, «Սիդի պատանեկությունը», Պիեռ Կոռնեյլ, «Սիդ»)։
Արագ փաստեր Երգ իմ Սիդի մասինիսպ.՝ El Cantar de Mio Cid, Հեղինակ ...
Երգ իմ Սիդի մասին իսպ.՝ El Cantar de Mio Cid | |
---|---|
Հեղինակ | անհայտ |
Տեսակ | ձեռագիր և բանաստեղծություն |
Ժանր | chanson de geste? |
Թեմա | Էլ Սիդ |
Բնօրինակ լեզու | իսպաներեն |
Կերպար(ներ) | Էլ Սիդ, Ալֆոնսո VI Քաջ, Álvar Fáñez?, Infantes de Carrión? և Խիմենա Դիաս |
Երկիր | Կաստիլիայի թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | անհայտ |
Lay of the Cid Վիքիպահեստում |
Փակել