From Wikipedia, the free encyclopedia
Երկխոսություն, դիալոգ (հուն․՝ δίάλόγος - զրույց, խոսակցություն), խոսակցություն երկու անձանց միջն։ Երկխոսության յուրաքանչյուր արտահայտություն ուղղված է խոսակցին ի հարցումն կամ ի պատասխան։
Գրականության մեջ երկխոսությունը կերպարի բնութագրման միջոցներից է, թատերգական ժանրերում՝ խոսքի հիմնական ձևը, որը ներկայացման մեջ դառնում է բեմական իրադրությունների հիմք։ Բեմական երկխոսության մեջ խոսքի իմաստը որոշվում է նաև անխոս բեմավիճակներով։ Երկխոսությունը նաև գրական-փիլիսոփայական ժանր է․ փիլիսոփայական որոշ երկեր գրվել են երկխոսության ձևով։ Ուղղակի խոսքի դրսևորման ամենատարածված ձևը երկխոսությունն է,հարց ու պատսխան,մտքերի փոխանակումն ու պրզաբանումը։ Ուղղակի և անուղղակի խոսքի գործառության ամենալայն շրջանակը առօրյա խոսքն է։Առօրյա կյանքում մարդկանց փոխադարձ շփումը կայանում է նախ և առաջ զրույցի միջոցով,իսկ զրույցը ոչ այլ ինչ է,եթե ոչ մարդկանց միջև մտքերի փոխանակություն,խոսակցություն կամ երկխոսություն։ Երկխոսությունը իրականանում է նվազագույնը երկու անձանց միջև և ենթարկվում է սկբնամաս, հիմնամաս,ավարտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.