Երկնագույն պարուհիները
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնագույն պարուհիները ֆր.՝ Danseuses bleues | |
---|---|
տեսակ | գունամատիտ |
նկարիչ | Էդգար Դեգա |
տարի | 1897 |
բարձրություն | 65 |
լայնություն | 65 |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | ժանրային նկարչություն |
նյութ | Թուղթ, պաստել |
գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
պատկերված են
| |
կայք |
Երկնագույն պարուհիներ (ֆր.՝ Danseuses bleues), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Էդգար Դեգայի նկարը, որ նկարվել է 1897 թվականին։ Այն պահպանվում է Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում, որտեղ հայտնվել է 1948 թվականին նոր արևմտյան արվեստի պետական թանգարանից, մինչ 1918 թվականը գտնվել է Մոսկվայում Սերգեյ Իվանովիչ Շուկշինի անձնական հավաքածուում, նկարվելուց հետո նկարը պահպանվել է Փարիզում Դյուրեն-Ռյուզլեի հավաքածուում։ Նկարը կատարված է պաստելով 65×65սմ չափի թղթի վրա։
Ստեղծման պատմությունը
Աշխատանքը վերաբերում է Էդգար Դեգայի ստեղծագործական ավելի ուշ շրջանին, երբ նրա տեսողությունը թուլացել էր, և նա սկսել էր աշխատել մեծ գունային կետերով տալով նկարի կազմավորման առաջնային կիրառական նշանակություն։ Պարուհիների կերպարը նկարչին շատ մոտ էր և ոչ մեկ անգամ կրկնվել է պաստելով, յուղաներկով, բնանկարի և գծանկարի։ Որոշ քննադաների արշիքով գունային ներդաշնակության գեղեցկությամբ և նկարի կոմպոզիցիոն լուծումով «Երկնագույն պարուհիները» նկարը կարող է համարվել ստացված լավագույն կերպարանավորումը Դեգայի մոտ։
Գրականություն
- Ионина Н. A. Сто великих картин. — Вече, 2002.
Արտաքին հղումներ
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.