Էդգար Դեգա
ֆրանսիացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Էդգար Դեգա (ֆր.՝ Edgar Degas, ծննդ. անվանումը՝ Hilaire-Germain-Edgar De Gas, հուլիսի 19, 1834(1834-07-19)[1][2][3][…], Փարիզ[4] - սեպտեմբերի 27, 1917(1917-09-27)[2][5][6][…], Փարիզ[4]), ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ։ Պատկանում է XIX դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի արվեստագետների այն շարքին, որոնք բացահայտեցին աշխարհի նոր ընկալում՝ պատկերելով իրականությունը սուր ու անսպասելի տեսանկյունից։
Էդգար Դեգա ֆր.՝ Edgar Degas | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1834(1834-07-19)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 27, 1917(1917-09-27)[2][5][6][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[7][8] |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, նկարիչ-փորագրող, լուսանկարիչ, գծանկարիչ և վիմագրող |
Ոճ | իմպրեսիոնիզմ[9] |
Ժանր | դիմապատկեր[9] և ժանրային նկարչություն[9] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Count Lepic and His Daughters?, After a Bath. Woman Drying the Back of her Neck.?, Young Spartans Exercising? և The Ballet Class? |
Մեկենասներ | Գյուստավ Կայբոտ |
Ուսուցիչ | Լուի Լամոտ, Հիպոլիտ Ֆլանդրին և Ջան Պոլ Ֆլանդրեն |
Աշակերտներ | Էրնեստ Ռուար |
Անդամակցություն | Ֆրանսիական հայրենիքի լիգա |
Հայր | Օգյուստ դե Գա |
ստորագրություն | |
Էդգար Դեգա Վիքիքաղվածքում | |
Edgar Degas Վիքիպահեստում |
Դեգան ծնվել է հարուստ բուրժուայի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է երաժշտական և գրական երեկոների, թատերական ներկայացուցիչների, նկարիչների կոլեկցիոներների միջավայրում։ Հրապուրվել է հին վարպետներով, ուսումնասիրել դասական արվեստն ու մշակույթը, հասուն տարիքում հարել է նատուրալիստների շարժմանը, ցուցադրվել իմպրեսիոնիստների հետ։
Մասնագիտական կրթությունը Դեգան նախ ստացել է Լուի Լամոտի արվեստանոցում, ապա՝ 1855 թվականին ընդունվել Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոց, որը ժամանակի ամենահեղինակավոր կրթօջախներից էր։ Սակայն ակադեմիական գեղանկարչությունը չի գոհացրել նրան, և Դեգան թողել է ուսումը և զբաղվել ինքնակրթությամբ։
1856-1860 թվականներին Դեգան պարբերաբար մեկնում է Իտալիա, ուր ուսումնասիրում և ընդօրինակում է Վաղ վերածննդի ու 16-րդ դարի մեծ վարպետներին։ Տարիներ անց նկարիչը խոստովանել է, որ իտալական այս շրջանն ամենաբեղմնավորն էր իր արվեստում։ 1854-1859 թվականներին ապրել է Իտալիայում, ծանոթացել իտալական քվաթրոչենտոյին։ Կրել է Դոմինիկ Էնգրի ազդեցությունը։
1870-ական թվականներին հարել է իմպրեսիոնիզմին։ Նկարել է Փարիզի փողոցները, թատրոնները, սրճարանները, ձիարշավները, վերստեղծել կապիտալիստական քաղաքի մթնոլորտը («Համաձայնության հրապարակը», մոտ 1875, «Օշինդր», 1876, երկուսն էլ՝ Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ), պատկերել է կենցաղի և աշխատանքի մարդկանց նկարագրի բնորոշ կողմերը, նրանց պլաստիկական գեղեցկությունը («Արդուկող կանայք», մոտ 1884, Իմպրեսիոնիզմի թանգարան)։ Դեգայի արվեստին բնորոշ է գեղեցկի և սովորականի զուգակցումը։ Բազմաթիվ բալետային պատկերների միջոցով հաղորդել է թատրոնի գրավչությունն ու հանդիսավորությունը («Աստղ», պաստել, 1878, Իմպրեսիոնիզմի թանգարան, «Պարի քննություն», պաստել, 1880, մասնավոր հավաքածու, Նյու Յորք)։ Դեգայի 1880-1890-ական թվականների գործերը գուներանգով ավելի հարուստ են («Երկնագույն պարուհիներ», պաստել, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա))։ Դեգան ստեղծել է բազմաթիվ քանդակներ (պարուհիներ, ձիեր, լողացողներ)՝ ձգտելով պլաստիկական արտահայտչականության։