From Wikipedia, the free encyclopedia
Երկնքի երեխաները (պարս.՝ بچههای آسمان), իրանական ընտանեկան դրամա, նկարահանվել է 1997 թվականին, սցենարի հեղինակն ու ռեժիսորը Մաջիդ Մաջիդին է։ Այն պատմում է քրոջ ու եղբոր ու կորցրած կոշիկների հետ կապված նրանց արկածների մասին։ Այն ներկայացվել է 1998 թվականի Օսկար մրցանակաբաշխության` լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում[10]
Երկիր | Իրան |
---|---|
Ժանր | դրամա[1][2], մանկական ֆիլմ և հումորային դրամա |
Թվական | փետրվարի 1, 1997[3][4], սեպտեմբերի 9, 1999[5] և հունվարի 22, 1999[4] |
Լեզու | պարսկերեն |
Ռեժիսոր | Մաջիդ Մաջիդի[1][6][2] |
Սցենարի հեղինակ | Մաջիդ Մաջիդի |
Դերակատարներ | Ռեզա Նաջի[6][2][7], Մոհամադ Հաջ-Հոսեյնի[7], Ֆերեշտե Սարաբանդի[7] և Քրիստոֆեր Մալեկի[7] |
Օպերատոր | Փարվիզ Մալեքզադե |
Մոնտաժ | Հասան Հասանդուսթ |
Պատմվածքի վայր | Թեհրան |
Նկարահանման վայր | Թեհրան |
Տևողություն | 89 րոպե |
Բյուջե | 180 000 $ |
Շահույթ | 933 933 $[8] և 1 628 579 $[9] |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմն սկսվում է տեսարանով, երբ Ալին վերցնում է իր փոքրիկ քրոջ` Զահրայի վարդագույն կոշիկները կոշկակարի մոտից։ Նա դրանք անուշադրության է մատնում կարտոֆիլ գնելիս։ Այդ ընթացքում մի անտուն մարդ, կարծելով, թե տոպրակի մեջ դրված կոշիկն ուղղակի աղբ է, վերնցում է այն։ Կոշիկները փնտրելիս տղան հարվածում է բանջարեղենի ափսեներին և հետապնդվում է վաճառողի կողմից։
Ալիի ընտանիքն ապրում է թեհրանյան հարավային աղքատ թաղամասում և ֆինանսական խնդիրներ ունի, այսպիսով նա վախենում է ասել ընտանիքին կորուստի մասին։ Տանտերը կռվում է Ալիի մոր հետ, քանի որ վերջինս նրան պարտք է հինգ ամսվա տան վարձը, ընտանիքը չի վճարել նաև բանջարեղեն վաճառողի գումարը։ Ալին կոշիկների մասին պատմում է Զահրային և խնդրում է քրոջն այդ մասին չպատմել մայրիկին. քույրը համաձայնում է։
Այդ երեկո Ալիի հայրը հանդիմանում է նրան` իր հիվանդ մորը չօգնելու համար։ Տնային աշխատանքները կատարելիս քույրն ու եղբայրը նշաններով քննարկում են իրար հատ, թե ինչ անել։ Նրանք որոշում են կիսել Ալիի կոշիկները. Զահրան կհագնի դրանք և դպրոց կգնա առավոտյան, իսկ Ալին կհասնի կեսօրի դասերին։ Բարձր առաջադիմության համար ուսուցիչը ոսկեգույն գրիչ է նվիրում Ալիին, որը նա տալիս է Զահրային` որպես ինչ-որ չափով փոխհատուցում նրա կորցրած կոշիկների համար։ Այնուամենայնիվ, քրոջ ու եղբոր` նույն կոշիկներով դպրոց գնալու արդյունքում Ալին հաճախ ուշանում է դասերից։ Առաջին անգամ տնօրենը ներում է ուշացումը, երկրորդ անգամ զգուշացնում է նրան, իսկ երրորդ անգամ պատվիրում է գնալ տուն և վերադառնալ հայրիկի հետ։ Ալիի ուսուցիչը, տեսնելով երեխայի արցունքները, վստահեցնում է տնօրենին, որ Ալին դասարանի լավագույն սովորողն է և խնդրում է տղային ևս մեկ հնարավորություն տալ։
Մի օր Զահրան նկատում է իր կորցրած վարդագույն կոշիկները մեկ այլ աշակերտի` Ռոյայի, ոտքերին։ Դասերից հետո Զահրան գաղտնի հետևում է Ռոյային մինչև տուն։ Ավելի ուշ նա իր հետ բերում է նաև Ալիին, սակայն երեխաները տեսնելով, որ Ռոյայի հայրը` աղբաման քրքրողը, կույր է, հեռանում են։ Երբ Ռոյան բարձր առաջադիմություն է ցուցաբերում, նրա հայրն իր համար նոր կապույտ կոշիկներ է գնում և դեն է նետում Զահրայի կոշիկները։ Զահրան սարսափում է, երբ իմանում է այդ մասին իր նոր ընկերոջից։
Ալիի հայրը, ցանկանալով անպայման գումար աշխատել, պարտքով մի քանի այգեգործական պարագաներ է վերցնում և Ալիին առաջնորդում Հյուսիսային Թեհրանի հարուստ արվարձանները` այգեգործական աշխատանք գտնելու։ Նրանք առանց որևէ հաջողության փորձում են տարբեր աշխատանքներ գտնել. Ալին հորն օգնում է բանակցելու գործում։ Վերջապես նրանք հասնում են մի մեծ առանձնատան, որտեղ ապրում է մի տղա` 6-ամյա Ալիրեզան իր պապիկի հետ։ Մինչև Ալին խաղում է Ալիրեզայի հետ, նրա հայրն աշխատում է։ Աշխատանքն ավարտելուց հետո Ալիի հայրը զարմանում է պապիկի առատաձեռնությունից։ Տունդարձի ճանապարհին ԱԼին ակնարկում է, որ լավ կլիներ` Զահրայի համար նոր կոշիկներ գնել։ Հայրը նշում է, որ իրենց պայմանները սուղ են։
Ի վերջո, Ալին իմանում է դպրոցականների միջև կազմակերպվող 4 կմ-անոց վազքի մրցույթի մասին. երրորդ տեղի մրցանակը մեկ շաբաթ ճամբարային հանգիստ է և մի զույգ նոր սպորտային կոշիկ։ Ալին հասկանում է, որ սա իր շանսն է Զահրայի համար նոր կոշիկ ձեռք բերելու համար։ Ի հիասթափություն իրեն, նա, չափազանց մեծ ջանք գործադրելով, պատահաբար գրավում է առաջին տեղը։ Ալին վերադառնում է տուն, Զահրան սպասում է նրան։ Մինչև եղբայրը կբացատրեր քրոջը, թե ինչ է տեղի ունեցել մրցույթի ժամանակ, մայրիկը կանչում է աղջկան։
Ֆիլմի մեկ այլ տեսարան ցույց է տալիս, թե ինչպես է երեխաների հայրը տուն վերադառնում` նոր սպիտակ ու վարդագույն կոշիկները պայուսակի մեջ։ Վերջին տեսարանում Ալին իր մերկ ոտքերը սուզում է լողավազանի մեջ։
Որոշ տարբերակներ պարունակում են դրվագ, ըստ որի Ալին հաջողության է հասնում վազորդի կարիերայում։
Ֆիլմը նկարահանվել է Թեհրանում։ Փորձ է արվել նկարահանումը գաղտնի պահել` քաղաքի առավել իրական պատկեր ստանալու համար։ Նկարահանման ծախսերը կազմել են 180.000 ԱՄՆ դոլար[11]։
«Երկնքի երեխաները» ֆիլմի պրեմիերան կայացել է 1997 թվականին, Թեհրանում, Ֆաջր միջազգային կինոփառատոնի ժամանակ և արժանացել է մի շարք մրցանակների։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 1999 թվականի հունվարի 22-ին, ամերիկյան տոմսարկղերում այն հավաքել է $933,933 հասույթ[12]։ Ամբողջ աշխարհում հավաքած հասույթը կազմել է $1,628,579[11]:
Ֆիլմն արժանացել է դրական արձագանքների։ Որոշ քննադատներ այն համեմատել են Վիտտորիո դե Սիկայի «Հեծանիվների գողերը» (1948) ֆիլմի հետ։ Մի քանի բացասական արձագանքները վերաբերվում էին չափազանց պարզ սյուժետային գծին և մի քանի անպատասխան մնացած հարցերին։ Ռոջեր Էբերտի անդրադարձը Chicago Sun-Times-ում ֆիլմն անվանում է «գրեթե կատարյալ մանկական ֆիլմ», որտեղ «պակասում է ցինիզմն ու սրախոսությունը, որն այնքան զվարճացնում է ամերիկացի երեխաներին, և բոցավառվում է բարեսիրտ մաքրությամբ»[13]։
1998 թվականին այն դարձել է իրանական առաջին ֆիլմը, որը ներկայացվել է Օսկար մրցանակի` Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում` զիջելով մրցանակը իտալական «Կյանքը հիասքանչ է» ֆիլմին (ռեժիսոր` Ռոբերտո Բենինյի)։ Ֆիլմի ամերիկյան հասույթի մեծ մասը եկել է առաջադրումից հետո[14]։ Օսկարի մրցանակաբաշխությանն առաջարվելուց հետո ֆիլմը հայտնի է դառնում աշխարհում, 1999-2001 թվականներին այն ցուցադրվում է եվրոպական, հարավաֆրիկյան, ասիական մի շարք երկրներում։ Այն հաջողությամբ ցուցադրվում է մի շարք փառատոններում և արժանանում մի շարք պարգևների։ Այն մրցել է Ամերիկյան կինոինստիտուտի 1997 թվականի փառատոնի գլխավոր մրցանակի համար[15]։
Ֆիլմը դիտելիս սինգապուրցի կինոռեժիսոր Ջեք Նեոն և նրա կինը հեռացել են արտասվելով` «տեսնելով երեխաների սերը միմյանց հանդեպ»[16][17]։ Երկնքի երեխաները ոգեշնչել է Նեոյին բացահայտել սինգապուրցի երիտասարդների խնդիրները 2002 թվականին նկարահանած իր «Ես ապուշ չեմ» ֆիլմում[16][17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.