Երջանկության տնտեսագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
«Երջանկության տնտեսագիտությունը» կամ «տնտեսագիտության երջանկությունը» քանակական և տեսական ուսմունք է երջանկության, դրական և բացասական ազդակների, բարեկեցության, կյանքի որակի, կյանքից բավարարվածության և այլ հասկացություններր մասին՝ կապելով տնտեսագիտությունը մի շարք այլ ոլորտների հետ, ինչպիսիք են՝ սոցիոլոգիան և հոգեբանությունը։ Սովորաբար այն վերաբերում է երջանկության այնպիսի չափանիշներին, ինչպիսիք են առողջությունը, եկամուտը կամ շահույթը, այլ կերպ ասած՝ այն, ինչ պետք է հասցնել առավելագույնի։ Այս ոլորտը առաջ է եկել մինչև 20-րդ դարի վերջերը երջանկության մասին մեթոդների հետազոտությունների, այլ դասակարգումների զարգացման շնորհիվ։