From Wikipedia, the free encyclopedia
Զանգվածային սպանություններ Մալիում, 2019 թվականի մարտի կեսին տեղի ունեցած հարձակումների շարք։ Այս հարձակումների ընթացքում զինյալները Մալիի կենտրոնական հատվածում սպանել են ֆուլբե ժողովրդի ավելի քան 160 ներկայացուցիչների։ Հարձակումները տեղի ունեցան այն բանից հետո, երբ Մալիի կառավարությունը հայտարարեց երկրում մնացած իսլամիստների ոչնչացման մասին։ Գրոհների արդյունքում հատկապես տուժեցին Օգոսագու և Ուելինգարա գյուղերը[2][3][4][5][6]։
Ֆուլբե ժողովրդի հովիվները կոնֆլիկտի մեջ մտան Մալիի այլ էթնիկ խմբերի հետ, իսկ կոնֆլիկտի առարկան եղջերավոր անասուններին կոնկրետ տարածք տանելն էր ու ջրի հասանելիությունը[7][8]։ Կլիմայի փոփոխությամբ, հողերի դեգրադացիայով և բնակչության աճով[9] պայմանավորված՝ կոնֆլիկտներն ավելի են խորանում և սաստկանում։ African Arguments հրատարակության տվյալների համաձայն՝ ֆուլբե ժողովրդի միայն մի փոքր մասն է սատարում իսլամիստական խմբավորումներին, բայց Մալիի մյուս ժողովուրդները չեն կիսում այս կարծիքը և հաճախ են ֆուլբե ժողովրդին ասոցացնում ահաբեկիչների հետ[9]։
Բախումները տեղի ունեցան Օգոսագու և Վելինգարա գյուղերում. այս գյուղերը բնակեցված են ֆուլբե ժողովրդի կողմից։ Տեղացի մալիացի չինովնիկների խոսքերով՝ հարձակումները տեղի են ունեցել դոգոն ժողովրդի որսորդների կողմից, ովքեր զինված էին հրազենով և մաչետեով[10]։ Հարձակումը կազմակերպած դոգոնները գյուղերի բնակիչներին մեղադրում էին ջիհադիստների հետ կապի մեջ և հայտարարեցին, որ հարձակում են գործել՝ որպես վրեժ՝ ի հատուցումն Ալ-Կաիդայի՝ նախորդ շաբաթ Մալիի ռազմական բազայի վրա կատարած հարձակման, ինչի արդյունքում մալիացի 23 զինվորներ զոհվեցին։ Ականատեսների խոսքերով՝ գյուղերի բոլոր հյուղակներն ամբողջովին ոչնչացվեցին[8]։
Հարձակումներից հետո Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Կիթան աշխատանքից ազատեց բանակի շտաբի պետ, գեներալ Մ’Բեմբու Մեսսու Քեյթին և ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Աբդրահաման Բեբին[11]։ Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարեց, որ 2019 թվականի մարտի 26-ին քննչական խումբ կուղարկեն հանցանքի վայր[12]։ Նախագահ Իբրահիմ Բուբակար Կիթան հրամայեց, որպեսզի դոգոնյան ոստիկանությունը՝ Dan Na Ambassagou-ն, որը պատասխանատու էր զինված հարձակման համար, լուծարվի[9]։ Human Rights Watch կազմակերպությունը Dan Na Ambassagou-ին մեղադրեց նրանում, որ նրանք են պատասխանատվություն կրում զանգվածային սպանությունների համար՝ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանության ղեկավար կազմը հերքում է իր մեղավորությունը[3]։
ՄԱԿ-ի՝ ցեղասպանության նախազգուշացման գծով հատուկ խորհրդական Ադամ Դիենգը նախազգուշացրեց այն մասին, որ կոնֆլիկտում առկա է էթնիկ բաղադրիչ։ Նա հիշեցրեց, որ 2019 թվականի մարտի 26-ին սպանվել են 6 դոգոններ և ևս 20-ը առևանգվեցին Ուադու և Կերե-Կերե գյուղերում, ենթադրաբար, ֆուլբե ժողովրդի զինյալ ներկայացուցիչների կողմից[13][14]։ 2019 թվականի մարտի 30-ին Մալիի իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալեցին 5 կասկածյալների, ովքեր նախկինում եղել էին բռնությունից տուժողի դերում[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.