Զարեհավան (գավառ)
Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի գավառ / From Wikipedia, the free encyclopedia
Զարեհավան, գրաբար՝ Զարեհաւան, գավառ Մեծ Հայքի Նոր Շիրական (Պարսկահայք) նահանգի կազմում, Կապուտան լճից հյուսիս-արևմուտք, Տարոնո գետի (այժմ՝ Զոլաչայ) հովտում։ Հյուսիսից սահմանակից էր Պարսկահայքի Հեր, հարավից՝ Տամբեր, արևմուտքից՝ Առնա, հարավ-արևմուտքից՝ Վասպուրականի Վարաժնունիք գավառներին, հյուսիս-արևելքից՝ Կապուտան լճին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զարեհավան (այլ կիրառումներ)
Հայաստանի առաջին բաժանմամբ (387 թ.) ընկել է պարսկական տիրապետության տակ։ IX-XI դդ. մտել է Արծրունիների իշխանության (908 թ.՝ թագավորության մեջ)։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է հետագայի Սալմաստ գավառին։ Նշանակավոր բնակավայրերն էին Զարեհավան քաղաքը (Նոր Շիրական բդեշխության վարչական կենտրոնը) և Սաղամաս ավանը[1]։