From Wikipedia, the free encyclopedia
Զաքարիա Աստվածատուրի Շահրիմանյան (1708[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5] - հոկտեմբերի 22, 1784[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[5], թաղված է Ս․ Կանցիանոսի եկեղեցում), հայազգի իտալական գրող, փիլիսոփա, թարգմանիչ։
Երիտասարդ հասակում ձեռնադրվել է քահանա, սակայն հոգևոր կոչումը նրան չի հրապուրել․ նա իր ողջ կյանքը նվիրել է գրական-ստեղծագործական աշխատանքին։ Գրել է իտալերեն, թողել է հարուստ գրական ժառանգություն՝ ինքնուրույն և թարգմանական։ Տպագիր առաջին ստեղծագործություններն ունեն փիլիսոփայական, պատմադիցաբանական բնույթ, մեծ մասամբ գրվել են ժամանակի նշանավոր անձանց և Վենետիկի արքունական թատրոնի պատվերով։ 1744 թվականին հրատարակվել է նրա «Արիստիպպոս» քնարական ստեղծագործությունը, որն անտիկ շրջանի իդեալիստ Փիլիսոփա, Սոկրատի աշակերտ Արիստիպպոս Կյուրենացու հայացքների քննությունն է։ Շահրիմյանի նշանավոր գործերից են «Կայոս Մարտիոս Կորիոլանռս» (1747 թվական) երգախառն պատմական դրաման, «Ալմանախ ի պետս իմաստակների» փիլիսոփայական երկը։ Շահրիմյանը գրել է նաև բժշկագիտական երկեր՝ «Բժիշկների և բժշկության մասին», «Հիվանդություններ, որոնց բուժման համար ավելի շուտ պետք է դիմել բնությանը, քան թե բժշկին»։ Շեհրիմանյանը առավել ճանաչվել է «Էնրիկո Վանտոնի ճանապարհորդությունը կապիկների և շնագլուխների աշխարհում» (հ․ 1-4, 1764) արկածային վեպով, որը հրատարակվել է առանց ստորագրության․ Շահրիմյանի վեպը ներկայացրել է որպես անգլերեն, մի ձեռագրից կատարված թարգմանություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.