From Wikipedia, the free encyclopedia
Զբոսանք (անգլ.՝ The Walk), ամերիկյան պատմական ֆիլմ, որը պատմում է ֆրանսիացի լարախաղաց Ֆիլիպ Պետիի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտ Զեմեկիսը։ Սյուժեի կենտրոնում 1974 թվականին, ֆրանսիացու կողմից ձեռնարկված, անցումն է պարանի վրայով, որը անցկացված է եղել առևտրի Համաշխարհային կենտրոնի աշտարակ-երկվորյակների միջև։ Պետիի դերը կատարել է Ջոզեֆ Գորդոն-Լևիթը։ Սցենարը գրված է եղել Զեմեկիսի և Քրիստոֆեր Բրաունի կողմից՝ հիմնված լինելով Պետիի գրքի "Հասնել ամպերին" վրա։
Ֆիլիպ Պետի, կանգնած լինելով Ազատության Արձանի ջահի գագաթին, պատմում է իր կյանքի պատմությունը։ Մանկուց նա երազել է դառնալ լարախաղաց։ Հայրիկ Ռուդիից ստանալով դասեր պարանի վրա քայլելու վերաբերյալ, Ֆիլիպը աստիճանաբար բարելավում է իր հմտությունները. Սկզբում նա անցնում է փոքր լիճի վրայով, ապա Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակները։ 1968 թվականին, առևտրի Համաշխարհային կենտրոնի շինարարության մասին իմանալով, Ֆիլիպը լուսավորվում է աշտարակների վրայով անցնելու գաղափարով։ Աստիճանաբար հավաքվում է օգնականների մի թիվ՝ իր ընկերուհու՝ Աննիի գլխավորությամբ։
Իմանալով այն մասին, որ 1974 թվականին աշտարակներից մեկը շահագործման կհանձնվի, Ֆիլիպը որոշում է այդ ամռանը իրականացնել իր երազանքը։ Հանցակիցները մանրակրկիտ պլանավորում են ծրագրի բոլոր մասերը։ Ֆիլիպը չի լսում իր թիմի խորհրդին և հրաժարվում է անվտանգության պարան կապել։ Ապա Ֆիլիպն ու իր ընկերները մեկնում են Նյու Յորք։ Մի քանի ամիս շարունակ նրանք հետևում են շինարարների աշխատանքային ժամանակացույցին և պարզում, թե ինչպես կարելի է գաղտնի ձևով անհրաժեշտ սարքավորումները հասցնել տանիք։ Հնարքից մոտ երկու շաբաթ առաջ, Ֆիլիպի ոտքը պատահականորոն մեխ է ընկնում, սակայն ծրագիրը չի հետաձգվում։ Հնարքից առաջ ամբողջ գիշեր նրանք աշխատում են, անցկացնում են պարանը և դնում են ապահովիչ մալուխներ։ Վերջապես, առավոտյան 6-ին, Ֆիլիպն անցնում է պարանով։ Ներքևում մարդկանց մեծ բազմություն է։ Անմիջապես հայտնվում է ոստիկանությունը, որը հրամայում է նրան անհապաղ լքել ճոպանը, այլապես նրանք կարող են այն կտրել։ Իրականացնելով մի քանի անցումներ աշտարակների միջև, Ֆիլիպը վերադառնում է տանիք և նրան ձերբակալում են։
Մի քանի օրից Ֆիլիպին բաց են թողնում մի պայմանով՝ փոխարենը տալով անվճար ներկայացումներ Նյու-Յորքի Կենտրոնական այգում երեխաների համար։ Աննին մեկնում է Ֆրանսիա, իսկ Ֆիլիպը մնում է ԱՄՆ-ում։
2014 թվականի հունվարին հայտնի էր դարձել, որ Ռոբերտ Զեմեկիսը նկարահանելու է կենսագրական ֆիլմ Ֆիլիպ Պետիի մասին[18]։ Փետրվարի 24-ին գլխավոր դերը տրվել է Ջոզեֆ Գորդոն-Լևիթին[19]։ 2014 թվականի ապրիլի 25-ին հայտնի է դարձել, որ ֆիլմում կնկարահանվեն նաև Բեն Քինգսլին, Ջեյմս Բեդջ Դեյլը եւ Շառլոտտա Լեբոնը[20]։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են մայիսի 26-ին, 2014 թվականի Մոնրեալում և ավարտվել են օգոստոսի 6-ին[21]։
Ֆիլմն արժանացել է բարձր գնահատականի քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 86% է՝ հիմնված 202 գրախոսական հոդվածների վրա 7.2 միջին միավորով[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.