Բեն Քինգսլի

From Wikipedia, the free encyclopedia

Բեն Քինգսլի
Remove ads

Բեն Քինգսլի (անգլ.՝ Ben Kingsley, ծնյալ՝ Կրիշնա Պանդիտ Բհանջի, դեկտեմբերի 31, 1943(1943-12-31)[1][2][3][…], Snainton, Scarborough, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), մեծբրիտանացի դերասան։

Արագ փաստեր Բեն Քինգսլիանգլ.՝ Ben Kingsley, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն և կարիերա

Բեն Քինգսլին ծնվել է 1943 թվականին Մեծ Բրիտանիայի Յորքշիր կոմսության Սկարբորո քաղաքում։ Հայրը ծագումով քենիացի մասնագիտությամբ բժիշկ Ռախիմտուլ Հարջի Բհանջին էր, մայրը ծագումով հրեա բրիտանացի դերասանուհի և մոդել Անն Լինա Մերի Գուդմանը։ Դերասանական կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան։ Հոր խորհրդով վերցնում է Բեն Քինգսլի անունը։ 1967 թվականից Շեքսպիրյան Թագավորական թատրոնի անդամ է։

Սկսած 1960-ական թթ. վերջից նկարահանվում է հեռուստատեսային սերիալներում։ Առաջին դերը գեղարվեստական ֆիլմում 1972 թվականին նկարահանված «Վախը բացում է դռները» ֆիլմն էր։ Դրան հաջորդող երկրորդ ֆիլմը՝ «Գանդի», դարձավ Քինգսլիի ամենանշանավոր և հաջողված աշխատանքներից մեկը։ Ինքը Քինգսլին ստացավ Օսկար լավագույն դերասան անվանակարգում, իսկ ֆիլմն արժանացավ ևս մի քանի մրցանակների, որոնց թվում հեղինակավոր Օսկար լավագույն ֆիլմի համար։ Եվս 2 ֆիլմի համար ներկայացվեց Օսկարի, 2002 թ. «Սեքսուալ գազանը» և 2003 թ. «Ավազից և մշուշից տունը»։

Remove ads

Անձնական կյանք

Բեն Քինգսլին 4 անգամ ամուսնացած է եղել և ունի չորս երեխա՝ Թոմաս և Ջասմինա Բհանջի, դերասանուհի Անջելա Մորանտից և Էդմունդ ու Ֆերդինանդ Քինգսլի թատերական ռեժիսոր Էլիսոն Սատկլիֆից։

2007 թվականի սեպտեմբերի 3-ից մինչ օրս ամուսնացած է բրազիլացի դերասանուհի Դանիելա Լավենդերի հետ։ Արդեն շուրջ տասը տարի ապրում է Անգլիայի Սպելսբուրի համայնքում[7]։

Ֆիլմագրություն

Խաղացել է մոտ 100 ֆիլմում, որոնցից առավել նշանավորներն են.

Մանրամասն տեղեկատվություն տարի, ֆիլմ ...

Մրցանակներ

Ստացել և ներկայացվել է 30-ից ավելի կինոմրցանակի, որոնց թվում 4 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար։ 6 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուս, նույնպես ստացել 1-ը։ 4 անգամ ներկայացվել է Էմմիի, 1 անգամ ստացել է BAFTA և այլն։ 2 անգամ ներկայացվել է նաև Ոսկե Ազնվամորի հակամրցանակի։

2000 թվականին ստացել է Բրիտանական կայսրության պատվո շքանշան, սըր կոչում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads