Զբոսաշրջությունը Նորվեգիայում
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Նորվեգիայում (նորվ.՝ turisme i Norge), Նորվեգիայի Թագավորության տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։
Նորվեգիա պետությունը գտնվում է Եվրոպայի հյուսիսում՝ Սկանդինավյան թերակղզու վրա։ Նորվեգիայի ափերը ողողում են Բարենցյան ծովը՝ հյուսիս-արևելքից, Նորվեգյան ծովը արևմուտքից և Հյուսիսային ծովը հարավ-արևմուտքում։
Նորվեգիայի թագավորությունը իր տարածաշրջանային բարեկամ Իսլանդիան համարվում են միակ պետությունները, որոնք գտնվում են Շենգենային համաձայնագրի գոտում, սակայն չեն անդամակցում Եվրոպական Միությանը։ Նորվեգիան Շենգենային համաձայնության անդամ է դարձել 1996 թվականի դեկտեմբերի 19-ին։ Այս պայմանագրով Նորվեգիայի կառավարությունը թույլատրում էր Շենգենային համաձայնագրի անդամ մյուս երկրների քաղաքացիներին ազատ մուտք գործել թագավորության տարածք։
Այս պայմանագրի յուրացումը դարձավ Նորվեգիայում զբոսաշրջության զարգացման կարևոր շարժառիթ։ 2006 թվականի տվյալներով Նորվեգիա ժամանած զբոսաշրջիկների քանակը կազմում է յոթ միլիոն մարդ, ինչը զարմանալիորեն գերազանցում է Նորվեգիայի մշտական բնակչությանը։
Նույն թվականի տվյալներով Նորվեգիա է ժամանել 3,9 միլիոնը զբոսաշրջիկ։ 1,3 միլիոնը մեկօրյա այց են կատարել (նրանց մի մասը Նորվեգիայի տարածքով մուտք է գործել հարևան պետություններ), իսկ շուրջ 1,8 միլիոն մարդ այցելել է Նորվեգիայի նավահանգիստները՝ կրուիզ նավարկությունների ժամանակ։
2015 թվականի տվյալներով՝ Նորվեգիա այցելած օտարերկրյացիների քանակը կազմում է 31,6 միլին, ինչև 4 %-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից[1]։
2014 թվականի համեմատ՝ Նորվեգիայի հյուրանոցներում միջազգային զբոսաշրջային ժամանումների թիվը 2015 թվականին աճել է 12 %-ով և կազմել 3,6 միլիոն դոլար։ Գիշերակացի ցուցանիշը ավելացել է 13 %-ով։ Այս վիճակագրությունը ընդգրկում է Նորվեգիա ժամանածների թիվը՝ ժամանցի և բիզնես ճանապարհորդության նկատառումներով։
Նորվեգիայում զբոսաշրջության զարգացման շրջան համարվում է նաև ձմեռը՝ հատկապես սուրբծննդյան տոների նախաշեմին։