From Wikipedia, the free encyclopedia
Զոյի Կոնստանտոպուլու (հուն․՝ Ζωή Κωνσταντοπούλου, դեկտեմբերի 8, 1976, Աթենք, Հունաստան), հույն իրավաբան (մասնագիտացած է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոլորտում) և ձախ քաղաքական գործիչ։
Զոյի Կոնստանտոպուլու | |
Կուսակցություն՝ | ՍԻՐԻԶԱ, Course of Freedom? և Popular Unity? |
---|---|
Կրթություն՝ | Աթենքի համալսարան, Փարիզ-Նանթեր համալսարան, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան, Կոլումբիայի համալսարան և Փարիզի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան |
Դավանանք | ագնոստիցիզմ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 8, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Հայր | Nikos Konstantopoulos? |
Կայք՝ | zoikonstantopoulou.gr |
«Սև գնդապետների» բռնապետության դեմ պայքարող ձախ ակտիվիստների դուստրը, նրա հայրը՝ Նիկոս Կոնստանտոպուլոսը, Սիրիզա կուսակցության առաջնորդն էր։ Առաջին անգամ խորհրդարան է անցել 2012 թվականի մայիսի ընտրություններում, վերընտրվել է 2012 թվականի հունիսին՝ իր ընտրատարածքի ռեկորդային քվեներով։ 2015 թվականի հունվարի 27-ին նա առաջադրվել էր Հունաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում[1]։ Նա ընտրվել է 2015 թվականի փետրվարի 6-ին ռեկորդային 235 ձայնով (300 ձայնից, նրա օգտին քվեարկել են բոլոր խորհրդարանական խմբակցությունները, բացի ուլտրաաջ Ոսկե լուսաբանից և Հունաստանի ստալինիստական Կոմկուսից), դառնալով երկրի պատմության մեջ Հունաստանի խորհրդարանի ամենաերիտասարդ ղեկավարը։
Նախաձեռնել և ղեկավարել է Հունաստանի արտաքին պարտքի աուդիտի հանձնաժողովը[2], որի աշխատանքը համակարգել է Էրիկ Տուսենը։ Նա քննադատել է իր կուսակից վարչապետ Ալեքսիս Ցիպրասի զիջումները, միջազգային վարկատուներին և դեմ է հանդես գալիս Հունաստանի համար վերջինիս կողմից ներկայացվող «խիստ խնայողության» պահանջներին։ Նաև նախաձեռնել է երկու խոշոր կոռուպցիոն գործերի՝ «Siemens» ընկերության հետ կապված սկանդալի և «Լագարդի ցուցակից» հույն օլիգարխների հարկերից խուսափելու գործով դատավարություն, ինչպես նաև նախագահել է պրոֆիլային հանձնաժողովում, որը Գերմանիայից փոխհատուցում էր պահանջում Երկրորդ համաշխարհային պատերազմում օկուպացիայի համար։
Արմատական ձախերի կոալիցիայի (Սիրիզա) նախկին ակտիվիստուհին 2015 թվականի սեպտեմբերի 20-ի ընտրություններում առաջադրվել էր Սիրիզա անջատված «Ժողովրդական միասնություն» կուսակցության «ձախ պլատֆորմ» հիմնադրված կուսակցությունից[3]։ 2016 թվականի ապրիլի 19-ին գործարկել է սեփական ձախակողմյան «Ազատության կուրս» կուսակցությունը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.