հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Էդման Այվազյան (Էդիկ Այվազյան, օգոստոսի 10, 1932[2], Թեհրան, Իրան[1] - մարտի 25, 2020, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հայ նկարիչ։ Ծովանկարիչների թագավորական միության անդամ (2002 )։ Լոնդոնի գեղանկարիչների թագավորական ինստիտուտի անդամ (2006)[3]։
Ծնվել է | օգոստոսի 10, 1932[2] |
---|---|
Ծննդավայր | Թեհրան, Իրան[1] |
Վախճանվել է | մարտի 25, 2020 (87 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | նկարիչ |
Edman Ayvazyan Վիքիպահեստում |
Էդման Այվազյանը ծնվել է Թեհրանում։ 1939-1948 թվականներին սովորել է Թեհրանի Թամադոն միջնակարգ դպրոցում, 1964-1966 թվականներին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։
1948 թվականին մասնակցել է պատանի նկարիչների ցուցահանդեսին և արժանացել մրցանակի։ 1958 թվականին Իրանի կողմից ընտրվել է Վենետիկի Բիենալեի մասնակից և արժանացել է Արվեստի և մշակույթի նախարարության առաջին մրցանակին։ 1960-1974 թվականներին աշխատել է ճարտարապետության բնագավառում (Գաջերե հյուրանոց, Թոմասյան դպրոց)։ Ստեղծել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու տաճարի պատկերները։
1973 թվականին տեղափոխվել է Լոնդոն։ 1980 թվականին գծագրել է Աբդուլազիզ թագավորի անվան օդանավակայանի Մեծ մզկիթի ինտերիերը, Ռիադ։
Էդման Այվազյանն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել է դիմանկարներ, ծովանկարներ։ Այվազյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր եկեղեցիներում, թանգարաններում՝ Լազար պատկերասրահ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան[4]։
2015 թվականին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով[5]։
1950-1990 թվականներին անհատական և խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Իրանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում[6]։
«Մշակույթ միության» պարսկահայ նկարիչների խմբակային ցուցահանդես, 1949
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.