Հայաստանի նկարիչների միություն
կազմակերպություն From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հայաստանի նկարիչների միություն, Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին միավորող հասարակական-ստեղծագործական կազմակերպություն։ Ունի շուրջ 1200 անդամ։
Remove ads
Պատմություն
Միությունը ստեղծվել է 1932 թ. նոյեմբերի 10-ին։
Առաջին համագումարը տեղի է ունեցել 1945 թ.։ 1945-2013 թթ. կայացել է 18 համագումար։ 18-րդ համագումարը կայացել է 2013 թ. դեկտեմբերի 16-ին, որի ժամանակ Կարեն Աղամյանը ձայների ճնշող մեծամասնությամբ երրորդ անգամ ընտրվել է կազմակերպության նախագահ[1]։ 2018 թվականին Երևանի կինոյի տանը կայացած Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում միության նախագահ է ընտրվել Սուրեն Սաֆարյանը[2]։

Remove ads
Գործունեություն
Միության հիմնական խնդիրներից են՝ աջակցել Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին՝ ստեղծելու բարձրարժեք ստեղծագործություններ, նպաստել անդամների պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը, նրանց միջազգային կապերի ընդլայմանը, մասսայականացնել ստեղծված աշխատանքները, բացել ցուցահանդեսներ, հնարավորինս կազմակերպել և ֆինանսավորել նրանց գործունեությունը և այլն։ Միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչների կատալոգները։ Միությունում անցկացվում են դասախոսություններ, հանդիպումներ արվեստի ու մշակույթի գործիչների հետ, տոնվում են հոբելյանական տարեթվերը։
Հայաստանի անկախացումից հետո ընդլայնվել են միության միջազգային կապերը, նկարիչների համախումբ և անհատական ցուցահանդեսների կազմակերպումն արտասահմանում։ 1994 թվականին Ֆրանսիայում կազմակերպված «Հայ նկարիչները» ցուցահանդեսի, ինչպես նաև Ժանսեմի, Էդգար Շահինի, Գառզուի աշխատանքների վաճառքից գոյացած գումարով Փարիզում գնվել և բացվել է արվեստանոց, որտեղ հայ նկարիչներին ընձեռվում է երկու ամիս աշխատելու և ցուցադրվելու հնարավորություն։
Միությունը 2003 թ. հրատարակում է «Կերպարվեստ» հանդեսը, որի հիմնադիր խմբագիրն է Վրեժ Առաքելյանը։

Remove ads
Նախագահներ
- Արա Սարգսյան - 1932-1937
- Մհեր Աբեղյան - 1939-1945 և 1967-68
- Մարտիրոս Սարյան - 1945-1951
- Գաբրիել Գյուրջյան - 1951-1959 և 1968-1969
- Ռուբեն Պարսամյան - 1959-1967
- Սուրեն Սաֆարյան - 1969-1982
- Սարգիս Մուրադյան - 1982-1987
- Արա Շիրազ - 1987-1993
- Պողոս Հայթայան - 1994-1998
- Կարեն Աղամյան - 1998-2018
- Սուրեն Սաֆարյան - 2018[2]
Պատկերասրահ
- Ցուցահանդեսներ Հայաստանի նկարիչների միությունում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads