Էդվարդ Բրուք
From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Բրուք (անգլ.՝ Edward William Brooke III, հոկտեմբերի 26, 1919(1919-10-26)[2][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - հունվարի 3, 2015(2015-01-03), Քորալ Գեյբլս, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ, 1967 թվականի հունվարի 3-ից մինչև 1979 թվականի հունվարի 3-ն ԱՄՆ Սենատի անդամ՝ ընտրված Մասաչուսեթս նահանգից։
Էդվարդ Բրուք | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Հովարդի համալսարան (1941)[1], Բոստոնի համալսարանի իրավունքի դպրոց (1950)[1], Դանբարի ավագ դպրոց և Բոստոնի համալսարան (1948)[1] |
Մասնագիտություն՝ | Massachusetts Attorney General, քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 26, 1919(1919-10-26)[2][3] |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Վախճանի օր | հունվարի 3, 2015(2015-01-03) (95 տարեկան) |
Վախճանի վայր | Քորալ Գեյբլս, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Թաղված | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Պարգևներ | |
Էդվարդ Բրուք III-ը 1941 թվականին ավարտել է Հովարդի համալսարանը, որից հետո ծառայության է անցել ԱՄՆ զինված ուժերում՝ հինգ տարի ծառայելով Երկրորդ համաշխարհային պատերազմի Եվրոպական թատերաբեմում։ Զորացրվելով կապիտանի կոչումով՝ Բրուքն ավարտել է Բոստոնի համալսարանի իրավունքի դպրոցը։ Իրավաբանական գործունեությամբ զբաղվելով՝ մի քանի անհաջող փորձեր է կատարել նահանգային պաշտոններում ընտրվելու համար, իսկ դրանից հետո՝ 1961 թվականից մինչև 1962 թվականը, Բրուքն զբաղեցրել Է Բոստոնի ֆինանսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այնուհետև՝ ընտրվել Մասաչուսեթսի գլխավոր դատախազ։ 1966 թվականին դարձել Է Սենատում համաժողովրդական ընտրված առաջին աֆրոամերիկացին և Մասաչուսեթսի առաջին սևամորթ քաղաքական գործիչը, որն սկսել է ծառայել Կոնգրեսում։ 1972 թվականին վերընտրվելով երկրորդ ժամկետով՝ Բրուքը պարտություն է կրել 1978 թվականին և զիջել սենատորի տեղը։ Քաղաքականությունից հեռանալուց հետո նա նորից զբաղվել է իրավաբանական գործունեությամբ, ինչպես նաև գործարարությամբ։ 2004 թվականի հունիսի 23-ին Բրուքը արժանացել է Ազատության նախագահական մեդալի, իսկ 2008 թվականի հուլիսի 1-ին՝ Կոնգրեսի ոսկե մեդալի։ Մահացել է 2015 թվականի հունվարի 3-ին Ֆլորիդայի Կորալ Քեյբլս քաղաքում, որտեղ էլ ապրել է կյանքի վերջին տարիները։