From Wikipedia, the free encyclopedia
Միացյալ Նահանգների զինված ուժեր (անգլ.՝ United States Armed Forces), Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնային կառավարության համակարգի պետական ռազմական կառույց։ Բաղկացած է բանակից, ռազմածովային, ծովահետևակային, օդային ուժերից և առափնյա պատշպանության ստորաբաժանումից։
ԱՄՆ զինված ուժեր United States Armed Forces | |
---|---|
Տեսակ | Զինված ուժեր |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված է | հունիսի 14, 1775 |
Կառուցվածք | ԱՄՆ բանակ, ԱՄՆ ռազմածովային ուժեր, ԱՄՆ ծովային հետևակի կորպուս, ԱՄՆ ռազմաօդային ուժեր, ԱՄՆ առափնյա պաշտպանություն և United States Space Force? |
Գլխավոր շտաբ | Մարտին Դեմփսի |
Զինվորական անձնակազմ | |
Զորակոչային տարիք | 17` ծնողական թույլտվությամբ, 18՝ կամավոր ծառայության համար։ Զինվորագրման առավելագույն տարիքը ցամաքային ուժերի համար՝ 35, ծովային հետևակների համար՝ 35[1], ռազմածովայինների համար՝ 34, օդային ուժերի համար՝ 39[2] և առափնյա պաշտպանության համար՝ 27[3]։ |
Ակտիվ անձնակազմ | 1 361 755[4] |
Պահեստայիններ | 850 880[5] (10-րդն աշխարհում) |
Ֆինանսներ | |
ՀՆԱ-ի տոկոս | 4,9% (2011) |
Military of the United States Վիքիպահեստում |
Զինված ուժերում հանդես եկող անձնինք բաժանվում են երեք կատեգորիայի՝ ծառայության մեջ գտնվողներ (ցամաքային, ծովային և օդային զինվորականներ), պահեստային և գվարդիական ուժեր (քաղաքացիական աշխատանք կատարողներ, որոնք կարող են կանչվել ռազմական ծառայության) և վետերաններ ու թոշակառուներ (զինված ուժերի նախկին ակտիվ անդամներ)։
Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար է համարվում գործող ԱՄՆ նախագահը, ով Պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ զբաղվում է ռազմական քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ։ Պաշտպանության դեպարտամենտի քարտուղարը կարող է վերահսկել զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, բացի Առափնյա պաշտպանությունից, որը գտնվում է Ներքին անվտանգության դեպարտամենտի անմիջական հսկողության ներքո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.