From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Հենրի Ուեսթոն (անգլ.՝ Edward Henry Weston, մարտի 24, 1886[1][2][3][…], Հայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4] - հունվարի 1, 1958[1][2][3][…], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), 20-րդ դարի ամերիկացի լուսանկարիչ։
Էդվարդ Ուեսթոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Հայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունվարի 1, 1958[1][2][3][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Երկեր | Nautilus?, Pepper No. 30? և Nude? |
Մասնագիտություն | լուսանկարիչ և օրագրի հեղինակ |
Ամուսին | Charis Wilson? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Group f/64? |
Երեխաներ | Brett Weston?[6] և Edward Chandler Weston? |
Edward Weston Վիքիպահեստում |
Էդվարդ Ուեսթոնը 16 տարեկանում ստացել է նվեր՝ Կոդակ լուսանկարչական ապարատ։ Լուսանկարել է Չիկագոյում, 1906 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ 1909 թվականին ամուսնացել է։ 1911 թվականին բացել է սեփական ֆոտոստուդիան։ Հայտնի է որպես «Նոր տեսիլ» ուղղության կարևորագույն ներկայացուցիչ։ 1929 թվականին Շտուտգարտում կայացած «Ֆիլմ և Լուսանկար» (Film and Foto) ցուցահանդեսում առանձնացրել է աշխատանքները և պատասխանատու է եղել ամերիկյան հանձնաժողովի համար։ Մտերիմ է եղել լուսանկարիչներ Ալֆրեդ Ստիգլիցի, Փոլ Սթրենդի հետ։
1923 թվականին թողել է ընտանիքը և իր օգնական Տինա Մոդոտտիի հետ մեկնել Մեքսիկա։ Ծանոթացել է նկարիչներ Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի հետ։ 1932 թվականին Անսել Ադամսի հետ հիմնել է «f/64» լուսանկարչական խումբը։ 1937 թվականին ստացել է Գուգենհայմի հիմնադրամի կրթաթոշակ, որի շնորհիվ նա կարողացել է երկու տարվա ընթացքում ճանապարհորդել Միացյալ Նահանգներում և, մասնավորապես, Կալիֆոռնիայում[7][8]։ Ստեղծել է նատյուրմորտ նկարների շարք։ Նկարազարդել է գրքեր, այդ թվում՝ Ուոլթ Ուիթմենի «Խոտի տերևները» (1941)։ Սկսել է ծաղիկներ նկարել (1947)։
Վերջին ֆոտոաշխատանքները թվագրվում են 1948 թվականին, այնուհետև Ուեսթոնը, տառապելով Պարկինսոնի հիվանդությամբ, դադարել է լուսանկարել։
Ուեսթոնի ստեղծագործությունը, որը կապված է ամերիկյան և համաշխարհային ավանգարդի հետ, դարձել է 20-րդ դարի լուսանկարչական արվեստի խոշորագույն երևույթներից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.