From Wikipedia, the free encyclopedia
Էդվին վան դեր Սար (հոկտեմբերի 29, 1970[1][2], Voorhout), հոլանդացի դարպասապահ, ով խաղացել է Այաքսի, Յուվենտուսի, Ֆուլհեմի և Մանչեսթեր Յունայթեդի կազմում։ Իր ֆուտբոլային կարիերան սկսել է Այաքսի կազմում, որտեղն 9 տարի խաղալուց հետո տեղափոխվել է Թուրինի Յուվենտուս, հետո Անգլիա, որտեղ խաղացել է Ֆուլհեմի և Յունայթեդի կազմում։ Նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր հաղթել են Չեմպիոնների Լիգան երկու տարբեր թիմերի հետ՝ Այաքսի հետ՝ 1995 թվականին, իսկ Յունայթեդի հետ՝ 2008 թվականին։ Նա Հոլանդիայի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է։ Վան դեր Սարը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դարպասպահներից մեկը։
Էդվին վան դեր Սար հոլ.՝ Edwin van der Sar | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 23, 1970 (53 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Վորհութ, Հոլանդիա | |||||||||||||||||
Հասակ | 202 սմ | |||||||||||||||||
Քաշ | 93 կգ | |||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
1990 թվականի վան դեր Սարը պայմանագիր կնքեց Հոլանդական Այաքսի հետ։ Այաքսում ցույց տվեց շատ լավ խաղ օգնելով թիմին հաղթել 1994-1995 թվականների Չեմպիոնների Լիգան և ոչ ավել ոչ պակաս 1995 թվականի Եվրոպայի լավագույն դարպասապահի կոչումը։ Նա պաշտպանում էր դարպասը նաև 1996 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրաակչում, սակայն այնտեղ թիմը 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց Յուվենտուսին։ Վան դեր Սարը Այաքսի կազմում խաղաց ընդհանուր առմամբ 226 խաղ և դարձավ մեկ գոլի հեղինակ, որտեղ թիմը հաղթանակ տարավ 9-1 հաշվով Գրաֆշափի նկատմամբ։
1999 թվականի վան դեռ Սարը հայտնվեց Մանչեսթեր Յունայթեդի և Յուվենտուսի ուշադրության տակ, սակայն ընտրեց Յուվենտուսը։ Նա դարձավ առաջին այլազգի դարպասապահը, ով պաշտպանել է Յուվենտուսի դարպասը։ Առաջին խաղը անցկացրեց Ռեգինայի դեմ խաղում, որտեղ գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշիվը։ 1990-2000 թվականին Յուվենտուսը մրցաշրջանն ավարտեց երկրորդ հորիզոնականում։ Վան դեր Սարը իր տեղը հիմնական կազմում կորցրեց 2001 թվականի ամռանը, երբ Յուվենտուսի շարքերը համալրեց իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։
2001 թվականի օգոստոսի 1-ին վան դեր Սարը տեղափոխվեց Անգլիա՝ միանալով Ֆուլհեմին։ Նա կնքեց չորսամյա պայմանագիր, իսկ տռանսֆերի արժեքը կազմեց 7.1 մլն եվրո։ Հենց հաջորդ օրը վան դեր Սարը կիսվեց իր տպավորություններով՝ ասելով, որ տիրում է շատ ընկերասեր և համերաշխ մթնոլորտ։ Իր առաջին պաշտոնական խաղը անցկացրեց օգոստոսի 18-ին, երբ թիմը մրցում էր Մանչեսթեր Յունայթեդի հետ և պարտվեց 3-2 հաշվով։ Ընդհանուր առմամբ Ֆուլհեմի կազմում անցկացրեց 127 խաղ և արժանացավ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությանը։
Վան դեր Սարը միացավ Մանչեսթեր Յունայթեդին 2005 թվականի հունիսի 10-ին 2 միլիոն եվրոյով։ 2007 թվականին նրա կատարած սեյվը 11 մետրանոց հարվածից օգնեց թիմին հաղթանակ տանել Մանչեսթերյան դերբիում։ Չելսին պետք է կարողանար հաղթել Արսենալին, որ Մանչեսթեր Յունայթեդը կարողանար դառնալ չեմպիոն։ 2007-2008 թվականը վան դեր Սարի համար լավագույն մրցաշրջանն էր, նրա տեղափոխվելուց հետո։ 2008 թվականի դեկտեմբերին վան դեր Սարը երկարաձգեց պայմանագիրը մեկ տարով։ 2007 թվականի հունվարի 27-ին օգնեց թիմին դառնալ նոր ռեկորդի հեղինակ։ Վան դեր Սարը գոլ բաց չէր թողել 11 խաղ կամ 1032 րոպե՝ շրջանցելով նախորդ ռեկորդը, որը պատկանում էր Պետր Չեխին՝ 10 խաղ կամ 1025 րոպե։ Էդվին վան դեր Սարը համարվում էր Յունայթեդի բացարձակ առաջատարներից մեկը և ավագը։ Վան դեր Սարը վնասվածք ստացավ մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ՝ Աուդի Քափի շրջանակներում։ Վնասվածքի պատճառով նա բաց թողեց իր առաջին 12 խաղերը 2009-2010 մրցաշրջանում։ 2009 թվականի հոկտեմբերի 6-ին նա վերադարձավ և խաղաց Էվերթոնի դեմ խաղում։ Հոկտեմբերի 17-ին նա խաղաց նաև Բոլթոնի դեմ խաղում։
Անգլիական լրատվամիջոցները հայտնեցին, որ Էդվին վան դեր Սարը ավարտելու է կարիերան մրցաշրջանից հետո։ Մարտի 12-ին՝ Արսենալի դեմ խաղում նա ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիսը մի քանի հրաշալի սեյվեր կատարելուց հետո։ Այդ խաղում Արսենալը պարտվեց 2-0 հաշվով՝ Ֆաբիոյի և Ուեյն Ռունիի գոլերի շնորհիվ։ 2011 թվականի մայիսի 22-ին նա խաղաց առաջնության իր վերջին խաղը Բլեքփուլի դեմ, որտեղ թիմը հաղթեց 4-2 հաշվով։ Նրա վերջին խաղը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն էր՝ Բարսելոնայի դեմ, որտեղ Յունայթեդը չեմպիոնի կոչումը զիջեց Բարսային՝ պարտվելով 3-1 հաշվով։ 2011 թվականի մայիսի 28-ին վան դեր Սարը ավարտեց կարիերան։
Վան դեր Սարը Հոլանդիայի հայտացուցակում էր 1994 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն չմասնակցեց ոչ մի խաղի։ 1995 թվականի հունիսի 7-ին առաջին անգամ Հոլանդիայի կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելառուսի դեմ խաղում։
Մինչև 11 մետրանոց հարվածաշարը վան դեր Սարը պահեց 11 մետրանոց հարված խաղի ընթացքում։ հոլանդիան 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց 5-4 հաշվոց, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Պորտուգալիային։
Խմբային փուլի՝ Կոտ դ Իվուարի դեմ խաղում վան դեր Սարը գոլ բաց չթողեց և շրջանցեց Ֆրանկ Բոերի ռեկորդը։
2010 աշխարհի առաջնության որակավորման փուլին վան դեր Սարը չմասնակցեց մարզչի հետ ոչ լավ հարաբերություններ ունենալու պատճառով։ Խաղերին մասնակցեց Ստելենբուրգը։
Վան դեր Սարը ամուսնացած է Անեմարի վան Կեստերենի հետ։ Նրանք ունեն մեկ տղա և մեկ աղջիկ։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Այաքս | 1990–91 | 9 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 | |
1991–92 | 0 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
1992–93 | 19 | 0 | 3 | 0 | – | 3 | 0 | 0 | 0 | 25 | 0 | ||
1993–94 | 32 | 0 | 4 | 0 | – | 6 | 0 | 1 | 0 | 43 | 0 | ||
1994–95 | 33 | 0 | 3 | 0 | – | 11 | 0 | 1 | 0 | 48 | 0 | ||
1995–96 | 33 | 0 | 2 | 0 | – | 11 | 0 | 4 | 0 | 50 | 0 | ||
1996–97 | 33 | 0 | 1 | 0 | – | 10 | 0 | 1 | 0 | 45 | 0 | ||
1997–98 | 33 | 1 | 5 | 0 | – | 8 | 0 | 0 | 0 | 46 | 1 | ||
1998–99 | 34 | 0 | 5 | 0 | – | 6 | 0 | 1 | 0 | 46 | 0 | ||
Ընդհանուր | 226 | 1 | 23 | 0 | – | 55 | 0 | 8 | 0 | 312 | 1 | ||
Յուվենտուս | 1999–2000 | 32 | 0 | 3 | 0 | – | 11 | 0 | 0 | 0 | 46 | 0 | |
2000–01 | 34 | 0 | 2 | 0 | – | 6 | 0 | 0 | 0 | 42 | 0 | ||
Ընդհանուր | 66 | 0 | 5 | 0 | – | 17 | 0 | 0 | 0 | 88 | 0 | ||
Ֆուլհեմ ՖԱ | 2001–02 | 37 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 0 |
2002–03 | 19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 | 0 | 0 | 30 | 0 | |
2003–04 | 37 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 43 | 0 | |
2004–05 | 34 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 0 | |
Ընդհանուր | 127 | 0 | 15 | 0 | 1 | 0 | 11 | 0 | 0 | 0 | 154 | 0 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2005–06 | 38 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 51 | 0 |
2006–07 | 32 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 12 | 0 | 0 | 0 | 47 | 0 | |
2007–08 | 29 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 44 | 0 | |
2008–09 | 33 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 10 | 0 | 4 | 0 | 49 | 0 | |
2009–10 | 21 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 29 | 0 | |
2010–11 | 33 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 46 | 0 | |
Ընդհանուր | 186 | 0 | 13 | 0 | 5 | 0 | 56 | 0 | 6 | 0 | 266 | 0 | |
Ընդհանուր | 605 | 1 | 56 | 0 | 6 | 0 | 139 | 0 | 14 | 0 | 820 | 1 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.