Էդրիեն Բրոուդի
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Էդրիեն Բրոուդի (անգլ.՝ Adrien Nicholas Brody; ապրիլի 14, 1973(1973-04-14)[1][2][3], Woodhaven, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ Օսկարի և Սեզարի մրցանակակիր։ Ներկայացվել է Ոսկե Գլոբուսի և BAFTA-ի։
Արագ փաստեր Էդրիեն Բրոուդի, Ծնվել է ...
Էդրիեն Բրոուդի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1973(1973-04-14)[1][2][3] (51 տարեկան) |
Ծննդավայր | Woodhaven, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Կրթություն | Քուինս քոլեջ, Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1993)[5] և Սթոնի Բրուքի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Elliott Brody?, մայր՝ Sylvia Plachy? |
Համատեղ ապրող(ներ) | Էլզա Պատակի և Angela Calvo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Փակել
Երկրորդ ամերիկացին է, ով արժանացել է ֆրանսիական Սեզար մրցանակին (Քրիստոֆեր Լամբերից հետո)։ Օսկար ստացել է 29 տարեկանում՝ դառնալով ամենաերիտասարդ դերասանը, ով ստացել է Օսկար լավագույն դերասանի համար։
Առավել հայտնի ֆիլմերից են «Բարակ կարմիր գիծ» (ռեժիսոր Թերենս Մալիք, 1998 թ.), «Դաշնակահարը» (ռեժ. Ռոման Պոլանսկի, 2002 թ.), «Խորհրդավոր անտառը» (Նայթ Շիամալեն, 2004 թ.), «Պիջակ» (ռեժ. Ջոն Մեյբերի), «Քինգ-Քոնգ» (ռեժ. Փիթեր Ջեքսոն, 2005 թ.)։
Նրա պատվին կոչել են № 9974 աստերոիդը։