Փիթեր Ջեքսոն
From Wikipedia, the free encyclopedia
Փիթեր Ռոբերտ Ջեքսոն (անգլ.՝ Sir Peter Robert Jackson, հոկտեմբերի 31, 1961(1961-10-31)[1][2][3][…], Pukerua Bay, Porirua City, Վելինգթոն, Նոր Զելանդիա[4]), նորզելանդացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր։ Ամբողջ աշխարհին հայտնի է իր «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» ֆիլմաշարերով, որոնք նկարահանվել են Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի համանուն գրքերի հիման վրա։ Ստացել է «Օսկար»-ի երեք մրցանակ, նաև՝ «Ոսկե գլոբուս», BAFTA, «Սատուրն» կինոմրցանակներ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։ Նրա նկարահանած «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» և «Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմերը դարձել են կինոաշխարհի ամենաշահութաբեր ֆիլմերից՝ վաստակելով ավելի քան 1 միլիարդ դոլար։ Որպես ամենաշահութաբեր ռեժիսոր՝ Ջեքսոնը զիջում է միայն Ջեյմս Քեմերոնին։
Փիթեր Ջեքսոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 31, 1961(1961-10-31)[1][2][3][…] (62 տարեկան) |
Ծննդավայր՝ | Pukerua Bay, Porirua City, Վելինգթոն, Նոր Զելանդիա[4] |
Քաղաքացիություն՝ | Նոր Զելանդիա[5] |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, մոնտաժող, դերասան և ռեժիսոր |
Պարգևներ՝ | [6] [7] [8] Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար Ամերիկյան կինոռեժիսորների գիլդիայի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար Dallas-Fort Worth Film Critics Association Award for Best Director? Dallas-Fort Worth Film Critics Association Award for Best Director? ևArts Foundation of New Zealand Whakamana Hiranga Icon Award? [9] |
IMDb։ | ID 0001392 |