ֆրանսիացի ֆուտբոլիստ և մարզիչ From Wikipedia, the free encyclopedia
Էլենիո Էռերա Գավիլան (իսպ.՝ Helenio Herrera Gavilán, ապրիլի 17, 1916[1], Բուենոս Այրես, Արգենտինա[1] - նոյեմբերի 9, 1997[2][1], Վենետիկ, Իտալիա[3]), արգենտինական ծագմամբ ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել մի շարք ֆրանսիական ակումբներում։ Իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են իսպանական Բարսելոնան, Ատլետիկո Մադրիդը, Մալագան, իտալական Ինտերը, Ռոման, ինչպես նաև Իտալիայի ազգային հավաքականը։ Համարվում «կատենաչչո» տակտիկական սխեմայի հիմնադիրը, վերջինիս հիմքում ընկած է խաղ, որը հիմնված է ավելի շատ պաշտպանական գործողություններ իրականացնելու համար։ Էլենիոն համարվում է ֆուտբոլի պատմության մեջ աշխարհի մեծագույն մարզիչներից մեկը, ըստ Football Pantheon-ի գրավել է երկրորդ տեղը բոլոր ժամանակների և ազգերի լավագույն մարզիչների շարքում[4]։
Էլենիո Էռերա իսպ.՝ Helenio Herrera Gavilán | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա և Արգենտինա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 17, 1916[1] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[1] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 9, 1997[2][1] (81 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Վենետիկ, Իտալիա[3] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մանկության տարիներին Էռերան ընտանիքի հետ հաստատվեց Մարոկկոյում, որտեղ և սկսեց իր ֆուտբոլային կարիերան, քիչ անց նա ստացավ Ֆրանսիայի քաղաքացիություն և սկսեց հանդես գալ ֆրանսիական ակումբներում։ Էռերան իր մարզչական կարիերան նույնպես սկսեց Ֆրանսիայում, սակայն նրա հիմնական հաջողությունները սկսվել են Իսպանիայում և Իտալիայում, առաջին հերթին Բարսելոնայում և Ինտերում։ Էռերան համարվում է հայտնի և տիտղոսակիր ֆուտբոլային մարզիչներից մեկը, պաշտպանողական ֆուտբոլի ջատագովը։
Էռերան մահացել է Վենետիկում և հուղարկավորվել է Սան Միկելե կղզում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.