իտալացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Էլզա Մորանտե (իտալ.՝ Elsa Morante, օգոստոսի 18, 1912[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4][5] - նոյեմբերի 25, 1985[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի գրող։
Էլզա Մորանտե Elsa Morante | |
---|---|
Էլզա Մորանտեն և Ալբերտո Մորավիան Կապրիում | |
Ծնվել է | օգոստոսի 18, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն[4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 25, 1985[1][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[4] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, վիպասան, թարգմանչուհի և արձակագիր |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Պատմություն» |
Պարգևներ | |
Ամուսին | Ալբերտո Մորավիա |
Ազգականներ | Laura Morante? |
Elsa Morante Վիքիպահեստում |
Էլզա Մորանտեն ծնվել է 1912 թվականի օգոստոսի 18-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Նա արտամուսնական զավակն էր հրեական ծագմամբ դպրոցական ուսուցչուհի Իրմա Պոգգիբոնսիի և սիցիլիացի Ֆրանչեսկո Լո Մոնակոյի[7]։ Էլզայի մայրը նրա ծննդից հետո ամուսնանում է Ագուստո Մորանտեի հետ, և աղջիկը ստանում է խորթ հոր ազգանունը։ 1936 թվականին Էլզան ծանոթանում է իտալացի նշանավոր գրող Ալբերտո Մորավիայի հետ, իսկ 1941 թվականին նրանք ամուսնանում են։ Այս ամուսնությունը տևում է քսան տարի. նրանք ամուսնալուծվում են 1961 թվականին։ 1983 թվականին Մորանտեն ինքնասպանության անհաջող փորձ է կատարում։ Վախճանվել է 1985 թվականին նոյեմբերի 25-ին՝ սրտի կաթվածի պատճառով կատարված անհաջող վիրահատությունից։
Էլզա Մորանտեի գլուխգործոցն է համարվում 1974 թվականին լույս տեսած «Պատմություն» վեպը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.