From Wikipedia, the free encyclopedia
Էլվին Էլիոթ Ռոթ (անգլ.՝ Alvin Elliot Roth, դեկտեմբերի 18, 1951[7][8] կամ դեկտեմբերի 19, 1951, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Մեծ ներդրում է ունեցել խաղերի տեսության, շուկայական համակարգերի թեորիայի, փորձարարական տնտեսության մեջ։ 2012 թվականին Լլոյդ Շեպլիի հետ արժանացավ Նոբելյան մրցանակի[9]«Շուկայական համակարգերի թեորիայի և տեսության կայուն բաշխման» համար։
Էլվին Էլիոթ Ռոթ անգլ.՝ Alvin Elliot Roth | |
---|---|
Ծնվել է | 1951 թվականի դեկտեմբեր 19 |
Ծննդավայր | Նյու Յորք ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիական համալսարան, Սթենֆորդի համալսարան |
Կոչում | Craig and Susan McCaw Professorship?[1] |
Մասնագիտություն | Տնտեսագետ |
Աշխատավայր | Սթենֆորդի համալսարան[2], Հարվարդի համալսարան[3], Փիթսբուրգի համալսարան, Իլինոյսի համակարգի համալսարան և Սթենֆորդի համալսարան[4] |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | Նոբելյան մրցանակ |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Տնտեսական և ֆինանսական գիտությունների թագավորական ակադեմիա[5], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[6] |
Կայք | profiles.stanford.edu/alvin-roth |
Alvin E. Roth Վիքիպահեստում |
Էլվին Էլիոթ Ռոթը ծնվել է Նյու Յորքում, հույների ընտանիքում. նրա ծնողները ուսուցիչներ էին[10]։ Սովորել է Քվինսի Մարտին Վան Բյուրենի անվան միջնակարգ դպրոցում, բայց 15 տարեկանում թողեց այն[11]։ Ընդունվեց Կոլումբիական համալսարանի ճարտարագիտական բաժնում։ 1971 թվականին, երբ ավարտեց համալսարանը, սովորեց նաև մագիստրատուրա և ասպիրանտուրա բաժիններում՝ Սթենֆորդի համալսարանում (1974 թվական)։ 1986 թվականից 1995 թվականներին դասավանդել է Երուսաղեմի հունական համալսարանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.