![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/Al-Wakra.jpg/640px-Al-Wakra.jpg&w=640&q=50)
Էլ Վակրա
From Wikipedia, the free encyclopedia
Էլ Վակրա (արաբ․՝ الوكرة), քաղաք Քաթարում, նույնանուն համայնքի վարչական կենտրոնը։ Հյուսիսում սահմանակցում է երկրի մայրաքաղաք Դոհային, իսկ նրա արևելյան ծայրամասը հարում է Պարսից ծոցի ափին։ Սկզբնապես՝ 19-րդ դարի վերջերին, եղել է ձկնորսական գյուղակ; Ներկայումս 80 հազարը գերազանցող իր բնակչությամբ համարվում է մեծությամբ երկրորդ բնակավայրը Քաթարում[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Էլ Վակրա | ||
արաբ․՝ بلدية الوكرة | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 75,8 կմ² | |
ԲԾՄ | 9 մետր | |
Բնակչություն | 87 970 մարդ (2015)[1] | |
| ||
Էլ Վակրան բուռն ծաղկում է ապրել 21-րդ դարի սկզբից, մայրաքաղաք Դոհայի աճին ու զարգացմանը զուգընթաց։ Դրան մեծապես նպաստել են ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի որոշ հանդիպումների մրցասպարեզ հանդիսացող Էլ Ջանուբ մարզադաշտի[3], Al Wakrah Heritage Village-ի հանդիսավոր բացումը[4], գլխավոր ճանապարհի շահագործման հանձնումը[5], մետրոյի նորակառույց ճյուղով մայրաքաղաք Դոհայի ցանցին Էլ Վակրայի միացումը[6]։