Էլ Տեպոստեկո
From Wikipedia, the free encyclopedia
Էլ Տեպոստեկո (իսպ.՝ El Tepozteco), հնագիտական վայր Մեքսիկայի Մորելոս նահանգում, որը պուլկե ալկոհոլային խմիչքի ացտեկական Տեպոստեկատլ աստծուն նվիրված փոքրիկ տաճար է[1]։
Արագ փաստեր Էլ Տեպոստեկո El Tepozteco, Հիմնական տվյալներ ...
Էլ Տեպոստեկո El Tepozteco | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | հնագիտական հուշարձան |
Երկիր | Մեքսիկա |
Տեղագրություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ճարտարապետական ոճ | ացտեկական |
19°00′03″ հս․ լ. 99°06′04″ ամ. ե.HGЯOL | |
El Tepozteco Վիքիպահեստում | |
El Tepozteco at INAH |
Փակել
Մեզոամերիկյան ժամանակաշրջանում տարբեր պատշգամբաձև շինություններ և փոքր բուրգեր են կառուցվել դեպի նախակոլումբյան Տեպոստլան քաղաք բացվող Sierra de Tepoztlan լեռնաշղթայի գագաթներից մեկի վրա։ Տաճարի շուրջ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ուխտավորներ էին գալիս նույնիսկ Գվատեմալայից, չնայած որ Տեպոստեկատլ աստծո պաշտամունքը բնորոշ էր այս վայրին[1][2]։