Էմբարգո (իսպ.՝ embargo), բեռնարգելք[1] (ից բեռն- + արգելք), կալանք, արգելքի սահմանում, embargar՝ կալանել, խոչընդոտել, խանգարել, ծագել է լատին․՝ imbarricare բառից։
Էմբարգո է ․
- պետության կողմից արգելքի սահմանում այլ պետություններից օտարերկրյա ոսկու, արժույթի, առանձին տեսակների ապրանքների՝ զենքի, ժամանակակից տեխնոլոգիաների և այլնի ներկրման արգելում։
- պետության կողմից իր երկրին պատկանող նավահանգիստներ այլ երկրների նավերի մուտքի արգելում։
- ՄԱԿ–ի կամ այլ միջազգային կազմակերպության որոշմամբ՝ որոշակի պետությունների հետ առևտրի մասնակի կամ ամբողջական դադարեցում։
Էմբարգոյի նպատակ կարող են լինել այլ պետությունների նկատմամբ ճնշամիջոցները, նրան նյութական վնաս հասցնելու ցանկությունը։
- Սուդան ԱՄՆ–ի կողմից՝ սկսած 1997 թվականից։
- Մալի ECOWAS–ի կողմից։ Որոշումը կայացվել է 2012 թվականի ապրիլի 2–ին[2]։
- Չինաստան (ԵՄ–ի և ԱՄՆ–ի կողմից), զինամթերքի ներկրում[3]։
- Իրան՝ ԱՄՆ–ի կողմից[4], սկսած 1979 թվականից, որ զարգացել է հաջորդող տարիների ընթացքում և հասել գագաթնակետին 2010 թվականին[5]։
- Հյուսիսային Կորեա (ԱՄՆ–ի, ԵՄ–ի կողմից)[6], զարդեր և զենք, սկսած 2006 թվականից։
- Կիպրոս, (ՄԱԿ–ի կողմից), սպառողական ապրանքներ՝ սկսած 1975 թվականից։
- Կուբա (ԱՄՆ–ի կողմից), զենք, սպառողական ապրանքներ, փող, սկսած 1960 թվականից։
- Ճապոնիա, կենդանիների ներկրում՝ 2011 թվականի երկրաշարժի և ցունամիի հետևանքով առաջացած ճառագայթման պատճառով։
- Ինդոնեզիա, Ավստրալիայի կողմից[7]
- Գազա, Իսրայել և Եգիպտոսի կողմից՝ սկսած 2001 թվականից։
- Սիրիա (ԱՄՆ–ի և ԵՄ–ի կողմից), արգելվում է ներկրել զինամթերք և նավթ[8]։
- ԵՄ, ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա և Նորվեգիա (Ռուսաստանի կողմից)՝ սկսած 2014 թվականի օգոստոսից։ Չի թույլատրվում ներկրել տավարի միս, խոզի միս, միրգ, բանջարեղեն, ձուկ, պանիր և կաթնամթերք[9]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 44)։ |