Էմբարգո
From Wikipedia, the free encyclopedia
Էմբարգո (իսպ.՝ embargo), բեռնարգելք, կալանք, արգելքի սահմանում, embargar՝ կալանել, խոչընդոտել, խանգարել, ծագել է լատին․՝ imbarricare բառից։ Էմբարգո է ․
- պետության կողմից արգելքի սահմանում այլ պետություններից օտարերկրյա ոսկու, արժույթի, առանձին տեսակների ապրանքների՝ զենքի, ժամանակակից տեխնոլոգիաների և այլնի ներկրման արգելում։
- պետության կողմից իր երկրին պատկանող նավահանգիստներ այլ երկրների նավերի մուտքի արգելում։
- ՄԱԿ–ի կամ այլ միջազգային կազմակերպության որոշմամբ՝ որոշակի պետությունների հետ առևտրի մասնակի կամ ամբողջական դադարեցում։
Էմբարգոյի նպատակ կարող են լինել այլ պետությունների նկատմամբ ճնշամիջոցները, նրան նյութական վնաս հասցնելու ցանկությունը։