հայ նկարիչ, խմբագիր, թարգմանիչ, դերասան From Wikipedia, the free encyclopedia
Էմին Տեր-Գրիգորյան (հունվարի 1, 1855, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 18, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, մշակութային գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Էմին Տեր-Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1855 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 18, 1939 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, թարգմանիչ, խմբագիր և նկարիչ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Լազարյան ճեմարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ Եղել է Երևանի թատրոնի հիմնադիրներից, հանդես է եկել որպես ռեժիսոր, դերասան, նկարիչ։ 1869 թվականին գրել է առաջին պիեսը` «Խեչոյի թուզը»։ Հրատարակել է «Երևանի հայտարարություններ» թերթը[1]։ Գրել է ֆարսեր, վոդևիլներ, դրամաներ, որոնք ժամանակին ներկայացվել են Անդրկովկասի հայկական թատրոններում՝ Երևանում, Թիֆլիսում և այլուր։ Պիեսներում նկարագրել է նահանգական քաղաքի կյանքն ու կենցաղը, ծաղրվել են ձևամոլությունը, տգիտությունը, կեղծ հայրենասիրությունը։ Առավել հայտնի են «Զրկանքի զոհ» (1886) և «Բարեգործության դիմակի տակ» (1895) դրամաները, որոնցում հեղինակը քննադատում է սոցիալական անհավասարությունը, բուրժուական կեղծ բարերարությունը և այլն։ 1906 թվականի սեպտեմբերի 24-ին Մերվ քաղաքում (Թուրքմենիա) տեղի հայ սիրողների ուժերով բեմադրվել է նրա «Վայրենի» վոդևիլը։ Երևանում ունեցել է սեփական տպարան, որտեղ տպագրվել են ոչ միայն իր, այլ բազմաթիվ այլ հայերեն գրքեր։ Տեր-Գրիգորյանի պիեսները հայ կենցաղային թատերագրության բնորոշ նմուշներ են[2][3]։
1935 թվականին Ստեփան Աղաջանյանը ստեղծել է Էմին Տեր-Գրիգորյանի դիմանկարը (կտավ, յուղաներկ, 68,5x51 սմ), որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.