From Wikipedia, the free encyclopedia
Էնդրյու Յաո (անգլ.՝ Andrew Yao չինարեն՝ 姚期智, դեկտեմբերի 24, 1946[1], Շանհայ, Չինաստանի Հանրապետություն[1]), չինացի համակարգչային գիտնական և հաշվարկային տեսաբան։ 2020 թվականի դրությամբ եղել է Ցինխուա համալսարանի միջառարկայական տեղեկատվական գիտությունների ինստիտուտի (IIIS) դեկան։ Յաուն օգտագործեց մինիմաքսի թեորեմը, որն այժմ հայտնի է որպես Յաոյի սկզբունք։
Էնդրյու Յաո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1946[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Շանհայ, Չինաստանի Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Չինաստան և ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Թայվանի ազգային համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և Taipei Municipal Jianguo High School? |
Երկեր | Yao's principle? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Սթենֆորդի համալսարան, Ցինխուա համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան |
Ամուսին | Frances Yao? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Academia Sinica, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[12], Academic Division of Information Technical Sciences of the Chinese Academy of Sciences? և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Կայք | iiis.tsinghua.edu.cn/yao/ |
Andrew Yao Վիքիպահեստում |
Յաոն ԱՄՆ-ի քաղաքացի էր, և երկար տարիներ աշխատել է ԱՄՆ-ում, բայց 2015 թվականին Չժեննին Յանգի հետ միասին նա հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից և դարձել Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[13][14][15]։
Յաոն ծնվել է Չինաստանի Շանհայ քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Թայվանի պետական համալսարանի ֆիզիկայի բաժինը։ Ստացել է Փիլիսոփայության դոկտորի երկու աստիճան։ Առաջինը՝ 1972 թվականին Հարվարդի համալսարանում ֆիզիկայի բնագավառում, իսկ երկրորդը՝ 1975 թվականին համակարգչային գիտության ոլորտում Իլինոյսի Ուրբանա-Շամպայն համալսարանում։
Նա եղել է պրոֆեսորի օգնական՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (1975–1976), Ստենֆորդի համալսարանում (1976–1981), և պրոֆեսոր՝ Բելկլիի Կալիֆոռնիայի համալսարանում (1981–1982)[16]: 1982 թվականից մինչև 1986 թվականը եղել է Ստենֆորդի համալսարանի լիարժեք պրոֆեսոր[17]։ 1986 թվականից մինչև 2004 թվականները նա եղել է Ուիլյամի և Էդնա Մաքալեերի Փրինսթոնի համալսարանի ճարտարագիտության և կիրառական գիտությունների պրոֆեսոր[18], որտեղ նա շարունակում էր աշխատել ալգորիթմների և հաշվարկների բարդությունների տեսության շուրջ։ 2004 թվականին դարձավ Պեկինի Ցինգխուա համալսարանի Հեռանկարային հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր (CASTU) և տեսական համակարգչային գիտության ինստիտուտի (ITCS) տնօրեն։ 2010 թվականից Ցինխուայի համալսարանում աշխատում է որպես միջառարկայական տեղեկատվական գիտությունների ինստիտուտի (IIIS) դեկան։ Նա նաև Հոնկոնգի չինական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր է[19]։
1996 թվականին նրան շնորհվել է Քնուտի մրցանակ։ 2000 թվականին ստացել է Թյուրինգի մրցանակ, որը համակարգչային գիտության մեջ ամենահեղինակավոր մրցանակն է, ի հավանություն հաշվարկային տեսության մեջ իր հիմնարար ներդրումների՝ ներառյալ կեղծ պատահական թվերի առաջացման տեսությունը, գաղտնագրությունը և հաղորդակցության բարդությունը[16]։ Նա հանդիսանում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի, Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի, գիտության առաջխաղացման ամերիկյան ասոցիացիայի, հաշվողական տեխնիկայի միության անդամ[20], և Չինական գիտությունների ակադեմիա ակադեմիկոս։ Նրա կինը՝ Ֆրենսիս Յաոն, նույնպես տեսական համակարգչային գիտնական է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.