From Wikipedia, the free encyclopedia
Էնիո Մորիկոնե (իտալ.՝ Ennio Morricone, նոյեմբերի 10, 1928[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] - հուլիսի 6, 2020[5][6][7][…], Հռոմ, Իտալիա[8]), իտալացի կոմպոզիտոր, վերադաշնակող և դիրիժոր։ Հիմնականում երաժշտություն է գրել կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության համար։ «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ։ «Օսկարի» կրկնակի դափնեկիր՝ 2007 թվականին «Օսկար» կինեմատոգրաֆիայում ունեցած զգալի վաստակի համար և «Նողկալի ութնյակը» (2016) ֆիլմի երաժշտության համար։ Իտալիայի ազգային՝ Դավիդ դի Դոնաթելլո կինոմրցանակի իննակի դափնեկի. Դավիդ դի Դոնաթելլո՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար։ «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր, BAFTA մրցանակի վեցակի մրցանակակիր և այլ մրցանակների դափնեկիր։
Էնիո Մորիկոնե | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Ennio Morricone |
Նաև հայտնի է որպես | Dan Savio և Leo Nichols |
Ծնվել է | նոյեմբերի 10, 1928[1][2][3][…] Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] |
Երկիր | Իտալիա |
Մահացել է | հուլիսի 6, 2020[5][6][7][…] (91 տարեկան) Հռոմ, Իտալիա[8] |
Գերեզման | Cimitero Laurentino |
Ժանրեր | Ֆիլմի երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտական գործիքավորող, կոմպոզիտոր, փողհար և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | դաշնամուր և Շեփոր[9] |
Աշխատավայր | Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
Լեյբլ | Virgin Records |
Կրթություն | Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
Անդամակցություն | The Ennio Morricone Orchestra? |
Ամուսին | Maria Travia? |
Պարգևներ | |
Կայք | enniomorricone.org |
Ստորագրություն | |
Ennio Morricone Վիքիպահեստում |
Էնիո Մորիկոնեն ծնվել է 1928 թվականի նոյեմբերի 10-ին Հռոմում՝ պրոֆեսիոնալ երաժիշտ, ջազային շեփորահար Մարիո Մորիկոնեի և տնային տնտեսուհի Լիբերա Ռիդոլֆի ընտանիքում։ Էնիոն տան հինգ զավակներից ամենամեծն էր։ Երբ լրացավ նրա տասներկուամյակը, ընդունվեց Հռոմի Սանտա Չեչիլյա կոնսերվատորիան, որտեղ նրան դասավանդել է Գոֆրեդո Պետրասին։ Կոնսերվատորիայում Մորիկոնեն ստացավ երեք դիպլոմ՝ շեփորի դասարանի (1946), գործիքավորման (1952) և կոմպոզիցիայի (1954)։
Երբ լրացավ նրա տասնվեցամյակը, Մորիկոնեն Ալբերտո Ֆլամինի անսամբլի երկորդ շեփորահարը դարձավ, որտեղ նախկինում նվագել էր հայրը։ Անսամբլի հետ Մորիկոնեն գումար էր վաստակում՝ նվագելով գիշերային ակումբներում և Հռոմի հյուրանոցներում։ Մեկ տարի անց աշխատանքի է անցնում թատրոնում, իսկ հետո երեք տարի դառնում է կոմպոզիտոր։ 1950 թվականին սկսել է հայտնի կոմպոզիտորների երաժշտությունների վերադաշնակումը ռադիոյով։ Դրանով զբաղվել է ընդհուպ մինչև 1960 թվականը, որից հետո նույն գործով զբաղվել է հեռուստաշոուի համար։
Ֆիլմերի համար երաժշտություն սկսել է գրել 1961 թվականից, երբ նա 33 տարեկան էր։ Սկսել է սպագետտի-վեսթերն ժանրի ֆիլմերից։ Մեծ ճանաչում ստացավ նախկին համադասարանցու՝ ռեժիսոր Սերջիո Լեոնեի ֆիլմում աշխատելու ժամանակ։ Ավելի ուշ սկսում է աշխատել Իտալիայի հայտնի ռեժիսորներ՝ Բեռնարդո Բերտոլուչիի, Պիեռ Պաոլո Պազոլինիի, Դարիո Արջենտոյի, Սալվատորե Սամպերիի և այլոց հետ։
1964 թվականից Մորիկոնեն աշխատել է «RCA» ձայնագրման ստուդիայում, որտեղ վերադաշնակել է հարյուրավոր երգեր, այդ թվում և Ջաննի Մորանդիի, Մարիո Լանցայի, Միրանդա Մարտինոյի համար։
Հայտնի դառնալով Եվրոպայում՝ Էնիոյին հրավիրում են աշխատելու Հոլիվուդի կինեմատոգրաֆիայում։ ԱՄՆ-ում երաժշտություններ է գրում հայտնի ռեժիսորների ֆիլմերի համար՝ Ռոման Պոլանսկի, Օլիվեր Սթոուն, Բրայան դե Պալմա, Մայք Նիքոլս, Ջոն Կարպենտեր, Բարի Լևինսոն, Թերենս Մալիք և այլն։
Մահացել է 2020 թվականի հուլիսի 6-ին[14]։
Էնիո Մորիկոնեն ամուսնացած է եղել և ունի 4 երեխա.
Մորիկոնեն տարված է եղել շախմատով, խաղացել է աշխարհի չեմպիոնների հետ[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.