![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/Annie_Kenney%252C_1909.jpg/640px-Annie_Kenney%252C_1909.jpg&w=640&q=50)
Էննի Քեննի
From Wikipedia, the free encyclopedia
Էննի Քեննի (անգլ.՝ Ann «Annie» Kenney, սեպտեմբերի 13, 1879(1879-09-13)[1][2], Springhead, Saddleworth, Oldham, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[3] - հուլիսի 9, 1953(1953-07-09)[1][2], Հիթչին, Նորթ Հարթֆորդշիր, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի սուֆրաժիստ, բանվոր դասակարգի ներկայացուցիչ, որը եղել է Կանանց հասարակական-քաղաքական միության առաջատար գործիչ։ Լոնդոնում Մինի Բալդոկի հետ հիմնել է միության առաջին մասնաճյուղը[8]։ Քեննին 1905 թվականին գրավեց մամուլի և հասարակության ուշադրությունը, երբ Քրիստաբել Պանկհյորստի հետ մի քանի օր բանտարկվեցին կանանց ընտրության իրավունքի հարցերով Մանչեստրում Լիբերալ կուսակցության անցկացրած հանրահավաքի ժամանակ սըր Էդուարդ Գրեյի ելույթն ընդհատելու, հարձակման և օբստրուկցիայի համար։ Միջադեպը Մեծ Բրիտանիայում առաջ բերեց կանանց ընտրական իրավունքի և այն բանից հետո, երբ նրան Քրիստաբել Պանկհյորստի հետ բանտ նետեցին 3 օրով, նա ուշադրություն հրավիրեց կանանց ընտրության իրավունքի հարցին։
Էննի Քեննի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1879(1879-09-13)[1][2] |
Ծննդավայր | Springhead, Saddleworth, Oldham, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[3] |
Մահացել է | հուլիսի 9, 1953(1953-07-09)[1][2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Հիթչին, Նորթ Հարթֆորդշիր, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, սուֆրաժիստ, սուֆրաժիստ և կանանց իրավունքների պաշտպան |
Ամուսին | James Taylor?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կանանց սոցիալական և քաղաքական միություն[6] |
Երեխաներ | Warwick Kenney-Taylor?[7] |
![]() |