Էնս Բյորնեբու (նորվ.՝ Jens Bjørneboe, հոկտեմբերի 9, 1920[1][2], Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր[3] - մայիսի 9, 1976[4][5][6][…], , Վեստֆոլ), նորվեգացի բանաստեղծ, նկարիչ և դրամատուրգ։
Էնս Բյորնեբու նորվ.՝ Jens Bjørneboe | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1920[1][2] |
Ծննդավայր | Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր[3] |
Վախճանվել է | մայիսի 9, 1976[4][5][6][…] (55 տարեկան) |
Վախճանի վայր | , Վեստֆոլ |
Գերեզման | Veierland Church |
Մասնագիտություն | բանաստեղծ, նկարիչ, դրամատուրգ և գրող |
Լեզու | Riksmål? |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Kristiansand Cathedral School? |
Ուշագրավ աշխատանքներ | Q17195174? |
Պարգևներ | |
Ամուսին | Lisel Bjørneboe?[1] և Tone Bjørneboe?[1] |
Զավակներ | Therese Bjørneboe? և Marianne Bjørneboe? |
Jens Bjørneboe Վիքիպահեստում |
Կենսագրություն և ստեղծագործական կյանք
Էնս Բյորնեբուն ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 9-ին կամ 3-ին նորվեգական Քրիստիանսանդում։ Ապրել ու մեծացել է հարուստ ընտանիքում։ Դեռ փոքր տարիքից տառապում էր անհավասարակշռվածությամբ։ Մի քանի տարի ծանր կերպով հիվանդանում է և գամվում անկողնուն։ 12 տարեկան հասակից արդեն սկսում է ալկոհոլի չարաշահումը։ Մեկ տարի անց փորձեց ինքնասպանությամբ կյանքին վերջ դնել։ Էնս Բյորնեբուին հեռացրին դպրոցից։ Հետո նաև նույն ճակատագրին արժանացավ համալսարանում ուսանելու տարիներին։ Սովորել է գեղագիտություն և արվեստ։ Ճամփորդել է Եվրոպայով մեկ։ Հետաքրքրվել է անտրոպոսոֆիայով։ Հընթացս 1943-1945 թվականների ապրել և ստեղծագործել է Շվեդիայում։ 1946 թվականին կայացան առաջին ցուցահանդեսները, որոնք հիմնականում տեղի ունեցան Օսլոյում և Քրիստիանսանդում։
Գրականությունում Էնս Բյորնեբուն հանդես է եկել որպես կատաղի սոցիալական քննադատ։ Քաղաքական հայացքներով գրողը անարխիստ էր։ Կտրուկ կերպով հարձակում է գործում Նորվեգիայի դատական և պատժական համակարգերի վրա։ Տագնապով հետևել է նացիզմի աճման փորձերին։ Նրա համար գրականության ասպարեզում ներշնչանքի աղբյուր է հանդիսացել գերմանացի գրող Բերտոլդ Բրեխտը։ 1966 թվականին Էնսը լույս է ընծայում «Առանց ոչ մի թելի» վեպը։ Այն 1967 թվականին դատարանի կողմից որակվեց որպես պոռնոգրաֆիական ստեղծագործություն։ Արդյունքում գիրքն հանվեց շրջանառությունից և երկար տարիներ արգելվեց Նորվեգիայում։ Էնս Բյորնեբուն միշտ վեճերի և սկանդալների կիզակետում էր։
Բանաստեղծը շատ տարիներ պայքարել է հոգեկան խանգարման և ալկոհոլի չարաշահման դեմ։ Հերթական դեպրեսիայի ժամանակ սկանդալային գրող Էնս Բյորնեբուն ինքնասպանություն է գործում՝ կյանքին վերջ տալով կախվելով պարանից։
Ընտիր ստեղծագործություններ
Բանաստեղծություններ
Վեպեր
- Jonas/ Յունաս(1955)
- Under en hårdere himmel/ Ծանր երկնքի ներքո (1957)
- Vinter i Bellapalma/ Ձմեռը Բելապալմեում (1958)
- Blåmann/ Սևամորթը (1959)
- Den onde hyrde/ «Չարագործ քահանան» (1960)
- Drømmen og hjulet/ Երազ և անիվ (1964)
- Frihetens øyeblikk/ Ազատության ակնթարթը (1966, первый том трилогии «История скотства»)
- Uten en tråd/«Մարմինն առանց թելերի» (1966)
- Uden en trævl 2/ Առանց ոչ մի թելի 2 (1968)
- Kruttårnet/ Վառոդե աշտարակ (1969)
- Stillheten/ Լռություն (1973)
- Haiene/ Акулы (1974)
Դրամաներ
Էսսե
Պարգևներ
- Նորվեգիայի գրաքննադատների ասոցիացիայի մրցանակ (1973, «Stillheten» վեպի համար)
Գրականություն
- Garton J. Jens Bjørneboe: prophet without honor. Westport: Greenwood Press, 1985
- Wandrup F. Jens Bjørneboe: der Mann, der Mythos und die Kunst; eine Biographie. Gifkendorf: Merlin, 1990
- Martin J. Keeper of the protocols: the works of Jens Bjørneboe in the crosscurrents of Western literature. New York: P. Lang, 1996
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.