From Wikipedia, the free encyclopedia
Իսմայիլ Էնվեր փաշա (նոյեմբերի 22, 1881[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 4, 1922[1][4][2][…], Բուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետություն), թուրք պետական և ռազմական գործիչ, Օսմանյան Թուրքիայի Ռազմական գործերի նախարարը (1913-1918 թվականներ) և երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից, օսմանյան ռազմական հանցագործ։ Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից մեկը։
Էնվեր փաշա | |
---|---|
օսման.՝ اسماعیل انور پاشا | |
նոյեմբերի 22, 1881[1][2][3] - օգոստոսի 4, 1922[1][4][2][…] (40 տարեկան) | |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահվան վայր | Բուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետություն |
Գերեզման | Monument of Liberty, Istanbul |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Զորատեսակ | Ottoman Army? |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ[5], Իտալա-թուրքական պատերազմ, Երիտթուրքական հեղափոխություն[5], Առաջին Բալկանյան պատերազմ, Երկրորդ Բալկանյան պատերազմ, Սարիղամիշի ճակատամարտ և Ռազմական ինտերվենցիա Ռուսաստանում 1918-1921 |
Կրթություն | Օսմանյան ռազմական քոլեջ |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին անմիջականորեն գլխավորել է Կովկասյան ճակատում թուրքական լայնածավալ հարձակումը, որը սակայն կատարյալ անհաջողությամբ է ավարտվել (Սարիղամիշի օպերացիա, 1914 թվականի դեկտեմբեր-1915 թվականի հունվար)։
Օսմանյան կայսրության պարտությունից հետո 1918 թվականի նոյեմբերին Էնվերը ապաստանել է Գերմանիայում։ 1919 թվականի հեռակա կարգով մահվան է դատապարտվել օսմանյան նոր իշխանությունների կողմից։
1921 թվականին անցել է Միջին Ասիա, որտեղ գլխավորել է բասմաչների գործողությունները։ Սպանվել է 1922 թվականի օգոստոսի 4-ին խորհրդային զորքերի հետ բախումներից մեկի ժամանակ 40-ամյա տարիքում՝ արցախցի ռազմիկ Հակոբ Մելքումյանի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.