Լեռնային Ղարաբաղ
վիճելի տարածք Հարավային Կովկասում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լեռնային Արցախ (Լեռնային Ղարաբաղ), պատմական տարածաշրջան Հայկական լեռնաշխարհում, որն ընկած է Դաշտային Արցախի և Սյունիքի միջև և զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան լեռնաշղթան։ Տարածաշրջանը հիմնականում անտառածածկ է և լեռնային։ Տարածաշրջանի մեծ մասն 1991 թվականից մինչև 2023 թվականը զբաղեցնում էր փաստացի անկախ Արցախի Հանրապետությունը։ Այժմ տարածքը Ադրբեջանի վերահսկողոթյան տակ է։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արցախի Հանրապետություն

Remove ads
Անվան ստուգաբանություն
Ուրարտական թագավորների թողած սեպագիր արձանագրությունները նշում են Արդախ/Ադախ, Ուրդեխե/Ուրտեխինի և Աթախունի կոչվող երկիր կամ հողեր, որոնք որոշ գիտնականներ նույնացնում են Արցախի հետ։
Հաճախ Լեռնային Ղարաբաղ տերմինն օգտագործվում է նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) նշելու համար[1], թեև նրա տարածքը աշխարհագրորեն միայն մասամբ է համընկնում Լեռնային Ղարաբաղի հետ։
Բնակչություն
1989 թվականին Արցախի, այսինքն ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բնակչությունը կազմում էր 192 000 մարդ, որոնցից 76% հայեր, 23% ադրբեջանցիներ, մնացած մասը կազմում էին ռուսները և քրդերը։
2023 թվականին (մինչ Արցախի հայաթափումը) ընդհանուր բնակչության թիվը 100 617 մարդ էր, որի մեծ մասը հայեր էին։
Պատկերասրահ
- Պատմական Արցախի տարածքը Մեծ Հայքում
- Խամսայի հինգ մելիքությունները
- Խորհրդային Ադրբեջանի կողմից ստեղծված Քուրդիստանի շրջանը (Կարմիր Քուրդիստան) և Արցախը (ԼՂԻՄ-ը), 1930 թ
- Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) 1923 -1991 թվականներին
- Արցախի Հանրապետությունը 1994 - 2020 թվականներին
- Արցախի Հանրապետության քարտեզը ՝ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads