From Wikipedia, the free encyclopedia
Էնն Գավուքյան (անգլ.՝ Ann Cavoukian, հոկտեմբերի 7, 1952, Կահիրե, Եգիպտոս), Կանադայի Օնտարիո նահանգի տեղեկատվության և գաղտնիության հանձնակատար (1997-2014), Ռայերսոն համալսարանի Գաղտնիության և մեծ տվյալների ինստիտուտի գործադիր տնօրեն (2014-2015)[1], Գաղտնիության գերազանցության նախագծման կենտրոնի ականավոր փորձագետ (2017, հուլիսի 2)[2]։
Էն Գավուքյան | |
Կրթություն՝ | Յորքի համալսարան և Տորոնտոյի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական ծառայող |
Ծննդյան օր | հոկտեմբերի 7, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Կանադա |
Հայր | Արթին Գավուք |
Էնն Գավուքյանը ծնվել է 1952 թվականին[3] Կահիրեում[4]` Արթին և Լյուսի Գավուկյանների ընտանիքում[5]։ 1958 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Տորոնտո։ Երգիչ, երգահան Րաֆֆի և լուսանկարիչ Օննիկ Գավուքյանների քույրն է[3]։
Տորոնտոյի Յորքի համալսարանից ստացել է բակալավրի աստիճան, մագիստրոսի և հոգեբանական գիտությունների աստիճան ստացել է Տորոնտոյի համալսարանից` մասնագիտանալով քրեաբանության և իրավագիտության մեջ[6]։
1980-ական թվականներին Գավուքյանը գլխավորել է նահանգային գլխավոր հավատարմատարի հետազոտական ծառայությունների բաժինը[2]։ 1987 թվականին միացել է Օնտարիոյի տեղեկատվության և գաղտնիության հանձնակատարի գրասենյակին, 1990 թվականին հանձնակատարի օգնական նշանակվելուց հետո դարձել առաջին համապատասխանության տնօրեն[2]։
Համահեղինակների հետ հրատարակել է գաղտնիության վերաբերյալ երկու գիրք`
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.