From Wikipedia, the free encyclopedia
Էշթոն Բոլդուին Քարթեր (անգլ.՝ Ashton Baldwin Carter, սեպտեմբերի 24, 1954[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 2022[3], Բոստոն, ԱՄՆ), ամերիկյան քաղաքական գործիչ և ֆիզիկոս, անվտանգության քաղաքականության փորձագետ։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար 2015 թվականի փետրվարի 17-ից[6]։ Քարթերը պաշտոնավարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ մաս կազմելով նրա վարչակազմի։ Քարթերի նախորդն ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում եղել է Չաք Հեյգելը։
Էշթոն Քարթեր անգլ.՝ Ashton Carter | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1954[1][2] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 24, 2022[3] (68 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի քոլեջ, Էդինբուրգի համալսարան, Սուրբ Հովհաննեսի քոլեջ[4], Abington Senior High School? և Տրամբուլ Քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ֆիզիկոս |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն, MIT Center for International Studies?, Ֆերմիլաբ և Brookhaven National Laboratory? |
Ամուսին | Clayton Spencer? |
Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ-ի պաշտպանության նախարար, United States Deputy Secretary of Defense?, Assistant Secretary of Defense for Global Strategic Affairs? և Under Secretary of Defense for Acquisition and Sustainment? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa |
Ստորագրություն | |
Ashton Carter Վիքիպահեստում |
Բակալավրի աստիճան է ստացել Եյլի համալսարանում՝ միջնադարյան պատմության և տեսական ֆիզիկայի գծով[7][8][9]։ Տեսական ֆիզիկայի բնագավառում գիտությունների դոկտորի աստիճանը ստացել է որպես Ռոդսի կրթաթոշակառու՝ Օքսֆորդի համալսարանում[9]։ Դասավանդել է Հարվարդի համալսարանում, ինչպես նաև Սթենֆորդի համալսարանում[10]։ Աշխատել է որպես անվտանգության քաղաքականության խորհրդատու, մասնավորապես՝ Գոլդման Սաքսում (անգլ.՝ Goldman Sachs:
1993—1996 թվականներին աշխատել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմում՝ որպես ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ անվտանգության միջազգային քաղաքականության հարցերով օգնական[11]։
Բարաք Օբամայի վարչակազմում աշխատել է հետևյալ պաշտոններում.
2014 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման ներկայացրեց Քարթերի թեկնածությունը՝ որպես ԱՄՆ պաշտպանության նախարար։ ԱՄՆ Սենատը 2015 թվականի փետրվարին հաստատեց Քարթերի թեկնածությունը։
Ուկրաինայի արևելքում զինված բախման (տե՛ս Պատերազմ Ուկրաինայի արևելքում) կապակցությամբ, Էշթոն Քարթերը հայտարարել է, որ միջազգային հանրության հիմնական ջանքերը պետք է հանգեն նրան, որպեսզի տնտեսական և քաղաքական ճնշում գործադրվի Ռուսաստանի վրա[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.