Փենսիլվանիա

From Wikipedia, the free encyclopedia

Փենսիլվանիաmap
Remove ads

Փենսիլվանիա (անգլերեն՝ Լսել Pennsylvania [ˌpɛnsɨlˈveɪnjə], նաև Commonwealth of Pennsylvania թարգմանաբար՝ Փենսիլվանիայի Համագործակցություն), ԱՄՆ նահանգ, որը գտնվում է ԱՄՆ-ի Միջատլանտյան, Հյուսիսարևելյան և Ապալաչիա տարածաշրջաններում։ Այն սահմանակցում է Դելավերին հարավ արևելքից, Մերիլենդին հարավից, Արևմտյան Վիրջինիային հարավ արևմուտքից, Օհայոյին արևմուտքից, Էրի լճին ու Կանադայի Օնտարիո նահանգին հյուսիս արևմուտքից, Նյու Յորքին հյուսիսից և Նյու Ջերսիին արևելքից։

Արագ փաստեր Փենսիլվանիաանգլ.՝ Pennsylvania, Երկիր ...

50 նահանգից Փենսիլվանիան բնակչությամբ հինգերորդն է 13 մլն բնակչությամբ 2020 թվականի դրությամբ[3]։ Տարածքնով նահանգը 33-րդն է, իսկ բնակչության խտությամբ՝ իններորդը։ Բնակչության մոտ կեսը կենտրոնացված է հարավարևելյան Դելավեր հովտում, կենտրոնացած նահանգի խոշորագույն Ֆիլադելֆիա (6.25 միլիոն) քաղաքի շրջակայքում, մյուս մեկ երրորդ մասն ապրում է Մեծ Պիտսբուրգում (2.37 միլիոն)։ Նահանգի մայրաքաղաք Հարիսբուրգը մեծությամբ 15-րդն է նահանգում։ Մյուս խոշոր քաղաքներից են Ալլենթաունը, Ռեդինգը, Էրին և Սկրենտոնը։

Փենսիլվանիայի աշխարհագրությունը շատ բազմազան է։ Ապալաչները անցնում են կենտրոնով, իսկ Ալեգաններն ու Պոկոնո լեռները գտնվում են հյուսիս արևելքում։ Անտառները կազմում են նահանգի 60%-ը։

Փենսիլվանիան բրիտանական տասներեք գաղութներից մեկն էր, որոնք հիմնացին Միացյալ նահանգները։ Այն հիմնադրվել է 1681 թվականին Վիլյամ Փեն, ում պատվին կոչվել է նահանգը։ Տարածքի հարավ արևելյան մասը սկզբում եղել է Նոր Շվեդիա գաղութի մաս։ Ստեղծված որպես կրոնական և քաղաքական հանդուրժողականության հանգրվան՝ Փենսիլվանիա նահանգը հայտնի էր բնիկ ցեղերի հետ իր համեմատաբար խաղաղ հարաբերություններով, նորարար կառավարման համակարգով և կրոնական բազմակարծությամբ։

Remove ads

Պատմություն

Բնիկների բնակավայր

Փենսիլվանիայում մարդու բնակեցում եղել է Փենսիլվանիա նահանգի հիմնադրումից հազարավոր տարիներ առաջ։ Հնէաբանները հիմնականում հավատում են, որ Ամերիկան բնակեցվել է նվազագույնը 15,000 տարի առաջ վերջին սառցե դարաշրջանի ընթացքում, սակայն անհայտ է, թե երբ է առաջին մարդը մուտք գործել Փենսիլվանիայի տարածք։ Հնէաբանները շարունակում են քննարկել, թե բնիկ ամերիկացիների նախնիները երբ են բնակեցրել երկու մայրցամաքները և հիմնականում նշում են 30,000-ից 10,500 տարի առաջվա միջակայքը[4]։ Մեդոուքրոֆթի քարանձավում պահպանվում է մարդու առաջին ակտիվությունը Փենսիլվանիայում և հավանաբար ամբողջ Հյուսիսային Ամերիկայում[5], որը ներառում է ավելի քան 10,000 տարի առաջվա քաղաքակրթության հետքեր և հավանաբար ավելի հին են Կլովիս քաղաքակրթությունից.[5][6]։ Մոտ մ․թ․ա 1000 թվականից քոչվոր որսորդ և հավաքչությամբ զբաղվող Փենսիլվանիայի բնիկների նախնիները սկսեցին զարգացնել գյուղատնտեսությունը և սննդային տնտեսությունը[7]։

Երբ սկսվեց Ամերիկայի գաղութացումը, տարածաշրջանում ապրում էին մի շարք բնիկ ամերիկյան ցեղեր[6]։ The Դելավարները խոսում էին Ալգոնկինյան լեզվով և բնակվում էին Լենապեհոկինգ կոչվող տարածքում, որի հիմնական մասը ներկայիս Նյու Ջերսի նահանգն է և դրա հարակից տարածքները, ներառյալ արևելյան Փենսիլվանիան։

Remove ads

Աշխարհագրություն

Փենսիլվանիան զբաղեցնում է 119 283 կմ² մակերես (տարածքի թվով նահանգների թվում այն 33-րդ տեղում է)։ Ձգվում է 274 կմ հյուսիսից հարավ և 455 կմ՝ արևմուտքից արևելք։ Նահանգին է պատկանում Էրի լճի 82 կմ երկարությամբ առափնյայի մի մասը, ինչպես նաև Դելավեր գետի էստուարի երկայնությամբ ձգվող 92 կմ երկարությամբ առափնյան։ Միևնույն ժամանակ, Փենսիլվանիան չունի ելք դեպի Ատլանտյան օվկիանոս։ Սահմանակցում է վեց նահանգների՝ Նյու Յորքի (հյուսիսում), Նյու Ջերսիում (արևելքում), Դելավերի (հարավ-արևելքում), Մերիլենդի (հարավում), Արևմտյան Վիրջինիայի (հարավ-արևմուտքում) և Օհայո նահանգի (արևմուտքում) հետ։

Remove ads

Կլիմա

Նահանգի շրջանների մեծ մասում կլիման չափավոր ցամաքային է՝ շոգ և խոնավ ամառներով և բավականին հով ձմեռներով։ Փենսիլվանիայի ծայր հարավ-արևելքում տարածված է մերձարևադարձային օվկիանոսային կլիման ավելի մեղմ ձմեռներով։

Տնտեսություն

Փենսիլվանիա նահանգի համախառն ներքին արդյունքը 2011 թվականի օգոստոսի դրությամբ կազմում էր 558,3 միլիարդ դոլար (ԱՄՆ-ում 6-րդ տեղը), ինչը համադրվում է այնպեսի երկրների ՀՆԱ-ի հետ, ինչպիսին է Թաիլանդը[8]։

Դատական համակարգը

Փենսիլվանիա նահանգի բոլոր դատարանները միասնական դատական համակարգի մասն են կազմում։ Վերջինս ունի երեք հիմնական մակարդակ՝ փոքր դատարաններ, ընդհանուր իրավասության դատարաններ և միջանկյալ վերաքննիչ դատարաններ, որոնք կոչվում են Համագործակցության և Գերագույն դատարաններ։ Փենսիլվանիայի Գերագույն դատարանը, նահանգի գլխավոր դատական մարմինն է և ադմինիստրատիվ իշխանություն ունի ամբողջ դատական համակարգի վրա[9]։

2018թ․ նահանգի դատական համակարգը պետական բյուջեից ստացել է 414,309,000 ԱՄՆ դոլար, որը նահանգի ընդհանուր բյուջեի 0,5%-ն է։ Այս ամեն հետ մեկտեղ դատական համակարգը բավական քանակի տույժեր է հավաքում։ Այս փողերը վերաբաշխվում են իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում նաև օդանավակայանների և ավտոկայանների կառավարման մարմինների, ինչպես նաև տուժածների օգնության ծրագրերի մեջ[10]։

Remove ads

Բնակչություն

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 12 802 503 մարդ, ինչը 0,79 %-ով ավելի բարձր է, քան 2010 թվականի ցուցանիշը (12 702 379)։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ 78,8 % ոչ իսպանախոս սպիտակամորթներ, 11,4 % սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, 0,3 % բնիկ ամերիկացիներ, 3,0 % ասիացիներ, 0,1 % բնիկ հավայացիներ և այլ խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ, 1,7 % երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ, և 6,1 % իսպանախոսներ կամ լատինոամերիկացիներ[11]։ Սպիտակամորթ բնակչությունը գլխավորապես գերմանական (28,5 %), իռլանդական (18,2 %), իտալական (12,8 %), անգլիական (8,5 %) և լեհական (7,2 %) ծագում ունեն[12]։

Բնակչության աճի դինամիկան.

  • 1950: 10 498 012 մարդ
  • 1960: 11 319 366 մարդ
  • 1970: 11 793 909 մարդ
  • 1980: 11 863 895 մարդ
  • 1990: 11 881 643 մարդ
  • 2000: 12 281 054 մարդ
  • 2010: 12 702 379 մարդ
  • 2013: 12 773 801 մարդ
  • 2015: 12,802,503 մարդ
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads