իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Էստանիսլաո Բասորա Բրունետ (իսպ.՝ Estanislao Basora Brunet, նոյեմբերի 18, 1926[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա - մարտի 16, 2012[4][2], Լաս Պալմաս, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, աջ հարձակվող։ 1974 թվականին «Բարսելոնա» ակումբի յոթանասունհինգամյակը նշելու ժամանակ Բասորան ընդգրկվել է ակումբի լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականում։ Զբաղեցնում է 11-րդ տեղը «Բարսելոնայի» կազմում խփած ընդհանուր գոլերի քանակով՝ 113 գոլ։
Էստանիսլաո Բասորա կատ.՝ Estanislau Basora Brunet | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||
Մականուն | Փայտփորիկ (El Pipo), Կոլոմբի հրեշ (El monstruo de Colombes) | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 18, 1926[1][2][3] | ||||||||||||||
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա | ||||||||||||||
Մահվան ամսաթիվ | մարտի 16, 2012[4][2] (85 տարեկան) | ||||||||||||||
Մահվան վայր | Լաս Պալմաս, Իսպանիա | ||||||||||||||
Հասակ | 168[5] սմ | ||||||||||||||
Քաշ | 69[5] կգ | ||||||||||||||
Դիրք | աջ հարձակվող | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էստանիսլաո Բասորան ծնվել է տեքստիլ ձեռնարկության ղեկավարի ընտանիքում[6]։ Կարիերան սկսել է «Կոլոնիա Վալս», «Սուրիա» և «Մանրեսա» սիրողական ակումբներում։ 1946 թվականին տեղափոխվել է Բարսելոնա, որտեղ խաղացել է 13 տարի՝ ընդամենը մեկ տարի ընդմիջումով, որն անցկացրել է «Լերիդա» ակումբում։ Բարսելոնայի կազմում Բասորան անցկացրել է 373 խաղ և խփել 153 գոլ[7]։ Թիմի հետ միասին նա 4 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 3 անգամ նվաճել է Էվա Դուարտեի գավաթը, երկու անգամ՝ Լատինական գավաթը, 4 անգամ Իսպանիայի գավաթը և մեկ անգամ Տոնավաճառների գավաթը։ Բասորան «Բարսելոնայում» կազմել է հարձակման նշանավոր գիծը Լադիսլավ Կուբալայի, Էդուարդո Մանչոնի և Թոմաս Էռնանդեսի հետ միասին։ 1958 թվականին Բաասորան որոշել է ավարտել կարիերան. հրաժեշտի խաղը նա անցկացրել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում, որտեղ խփել է երկու գոլ[8]։ Բասորային առաջարկել են պայմանագրեր Անգլիայի որոշ ակումբներ, որտեղ նա մի որոշ ժամանակ ապրել է, սակայն իսպանացին մերժել է։
Իսպանիայի հավաքական կազմում Բասորան անցկացրել է 22 խաղ և խփել 13 գոլ։ Ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1949 թվականի հունիսի 12-ին, երբ նրա թիմը հաղթել է Իռլանդիային։ 7 օր անց՝ հունիսի 19-ին, Բասորան 3 գոլ է խփել Ֆրանսիայի հավաքականի դարպասը, ինչի համար ֆրանսիական մամուլում նրան կոչել են «Կոլոմբի հրեշ»:Բասորան մասնակցել է 1950 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ նա խփել է 5 գոլ։ Հավաքականի կազմում Բասորան իր վերջին խաղն անցկացրել է 1957 թվականի մայիսի 26-ին ընդդեմ Շոտլանդիայի[8]։
2012 թվականի մարտին Բասորան տեղափոխվել է Ինիվերսիտարիո դե Գրան-Կանարիա հիվանդանոց ինֆարկտով[9]։ Մարտի 16-ին նա մահացել է[10]։
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Եվրագավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Բարսելոնա | Պրիմերա | 1946/47 | 3 | 1 | 3 | 0 | — | — | 6 | 1 | ||
1947/48 | 26 | 11 | 2 | 0 | — | — | 28 | 11 | ||||
1948/49 | 25 | 9 | 5 | 7 | — | 1 | 0 | 31 | 16 | |||
1949/50 | 17 | 7 | 2 | 0 | — | 0 | - | 19 | 7 | |||
1950/51 | 30 | 16 | 6 | 0 | — | — | 36 | 16 | ||||
1951/52 | 27 | 8 | 7 | 4 | — | 1 | 0 | 35 | 12 | |||
1952/53 | 28 | 11 | 7 | 5 | — | — | 35 | 16 | ||||
1953/54 | 26 | 7 | 7 | 0 | — | — | 33 | 7 | ||||
1954/55 | 9 | 3 | 1 | 0 | — | — | 10 | 3 | ||||
1955/56 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | — | 2 | 0 | |||
1956/57 | 24 | 10 | 7 | 2 | — | — | 31 | 12 | ||||
1957/58 | 22 | 6 | 6 | 2 | 5 | 0 | — | 33 | 8 | |||
Ընդհանուր | 237 | 89 | 54 | 20 | 6 | 0 | 2 | 0 | 299 | 109 | ||
Լեյդա | Սեգունդա | 1955/56 | 16 | 6 | 0 | 0 | — | — | 16 | 6 | ||
Ընդհանուր | 16 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 6 | ||
Ամբողջ կարիերա | 253 | 95 | 54 | 20 | 6 | 0 | 2 | 0 | 315 | 115 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.