From Wikipedia, the free encyclopedia
Էստոներենը (էստ․՝ eesti keel) պատկանում է ուրալյան լեզուների ուգրո-ֆիննական լեզվաընտանիք մերձբալթաֆիննական ճյուղին։ Էստոներենը Էստոնիայում և Եվրամիության պաշտոնական լեզու է։ Էստոներենով խոսում են աշխարհում 1 միլիոն հարյուր հազար մարդ։ Գրային համակարգը հիմնված է լատինական այբուբենի վրա։
Էստոներեն eesti keel ([ˈeːsti ˈkeːl]) | |
---|---|
Տեսակ | բնական լեզու, մակրոլեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | մերձբալթա-ֆիննական լեզուներ[1] և ուրալյան լեզուներ[1] |
Երկրներ | Էստոնիա Գերմանիա Ֆինլանդիա Ռուսաստան |
Շրջաններ | Հյուսիսային Եվրոպա |
Պաշտոնական կարգավիճակ | Էստոնիա |
Խոսողների քանակ | 1 251 770 մարդ (2012)[2] |
Վերահսկող կազմակերպություն | Էստոնիայի լեզվի ինստիտուտ |
Լեզվակիրների թիվը | 1.1 միլիոն . |
Դասակարգում | Ուրալյան ընտանիք |
Գրերի համակարգ | Լատինական այբուբեն |
IETF | et |
ԳՕՍՏ 7.75–97 | эст 850 |
ISO 639-1 | et |
ISO 639-2 | est |
ISO 639-3 | est |
Estonian language Վիքիպահեստում |
Լեզվի կոդը՝ et կամ est է (ըստ ISO 639-ի)։
Էստոնական այբուբեն
A a | B b | C c | D d | E e | F f | G g | H h |
I i | J j | K k | L l | M m | N n | O o | P p |
Q q | R r | S s | Š š | Z z | Ž ž | T t | U u |
V v | W w | Õ õ | Ä ä | Ö ö | Ü ü | X x | Y y |
Ֆիններենի նման էստոներենում ևս օգտագործվում է լատինական այբուբենը՝ որպես սեփական այբուբենի հիմք, որին ավելացրել են ä, ö, ü, և õ տառերը, այնուհետև որպես ավելի ուշ հավելում՝ š և ž տառերը։ Այբուբենի c, q, w, x և y տառերն սահմանափակվում են միայն օտար բառերի կիրառության դեպքում, իսկ f, z, š, և ž հանդիպում են միայն փոխառյալ և օտար բառերում միայն։ Ö և ü տառերը արտաբերվում են ինչպես իրենց համարժեքները շվեդերենում և գերմաներենում։ Ի տարբերություն գերմաներենի, բայց ֆիններենի և շվեդերենի նմանությամբ (r-ին հաջորդող դիրքում) Ä-ն հնչում է որպես [æ], ինչպես անգլերեն mat բառում։ Ä, Ö և Ü առանձին մաքուր հնչյուններ են և ներհատուկ էստոներենին՝ չնայած տառաձևը եկել է գերմաներենից։ Ձայնավորներից õ-ն արտահայտում է /ɤ/, ոչ շրթնայնացված /o/ կամ փակ-միջին ետին շարքի ոչ շրթնայնացված ձայնավոր։ Այն գրեթե համապատասխանում է բուլղարերեն ъ /ɤ̞/-ին և վիետնամերեն ơ-ին և կիրառվում է ռուսերեն ы-ի տառադարձման ժամանակ։
Էստոներենում առկա է 9 ձայնավոր մենաբարբառ-հնչյուն՝ 3 ձայնավորական բարձրացումներով, մեծ քանակությամբ երկբարբառներ։ Չկան թուլացող հնչյուններ։
Առկա են 36 երկբարբառներ (որոնցից 26-ը բնիկ էստոնական են[3]), բոլոր ինը ձայնավորները կարող են հանդես գալ որպես երկբարբառի առաջին բաղադրիչ, բայց միայն ɑ, e, i, o, u կարող են լինել երկրորդ բաղադրիչ։
Բաղաձայանական հնչյունական համակարգը բնութագրվում է կոշտ և փափուկ բաղաձայն հնչյունների առկայությամբ, ոչ շնչեղացված պայթական բաղաձայններով (առանց շնչեղության արտասանվող p, t, k հնչյունները հակադրվում են գերմաներենին) և կոշտ բաղաձայնների՝ առաջին շարքի ձայնավորների հետ համադրվելու կարողությամբ (օրինակ՝ tee, täht, töö, tüvi բառերում t-ն հնչում է որպես կոշտ բաղաձայն, իսկ i ձայնավորից առաջ բաղաձայնները փափկում են)
Էստոներենում վանկերը շատ հազվադեպ են սկսվում որոշ բաղաձայններով։ Հիմնականում շեշտը գրեթե միշտ ընկնում է առաջին վանկի վրա։ Բարդ բառերում, նաև առաջին վանկում երկբարբառներ կամ երկար ձայնավորներ լինելու դեպքում հանդես է գալիս երկրորդական շեշտ։ Կան մի քանի բացառություններ, որտեղ շեշտը երկրորդ վանկում . օրինակ՝ aitäh «շնորհակալություն», sõbranna «ընկերուհի»։ Փոխառյալ բառերում շեշտը կարող է լինել ինչպես բնօրինակում, այսպես՝ ideaal «իդեալ», professor «պրոֆեսոր»։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 1-ը էստոներենով.
Kõik inimesed sünnivad vabadena ja võrdsetena oma väärikuselt ja õigustelt. Neile on antud mõistus ja südametunnistus ja nende suhtumist üksteisesse peab kandma vendluse vaim. |
(Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.