Էս Սուվեյրա
From Wikipedia, the free encyclopedia
Էս-Սուվեյրա (արաբ․՝ الصويرة) կամ Էսաուիրա, նախկինում Մոգադոր, նավահանգստային քաղաք է Մարոկկոյի՝ Ատլանտյան ափին, Ագադիրից 170 կմ հյուսիս և Մարաքեշից 170 կմ արևմուտք։ Քաղաքին է պատկանում ոչ մեծ Մոգադոր կղզին, որի անվամբ էր կոչվում քաղաքը, մինչ Մարոկկոյի անկախության ճանաչումը։ «Մոգադոր» անվանումը ենթադրաբար ունի պորտուգալական ծագում։ Էս-Սուվեյրա անվանումը, որն առավել հստակորեն փոխանցում է արաբերենի ձևաբանական առանձնահատկությունները, պահպանվել է միայն ռուսերենում։ Մնացյալ լեզուներում տեղական բարբառային արտասանությամբ հնչում է «Էսաուիրա»։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||
---|---|---|---|
Էս Սուվեյրա | |||
արաբ․՝ الصويرة | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Քաղաքապետ | Ասմա Շաբի | ||
Մակերես | 90 կմ² | ||
ԲԾՄ | 11±1 մետր | ||
Բնակչություն | ▲77 966 մարդ (հունվարի 1, 2014)[1][2] | ||
Պաշտոնական կայք | communeessaouira.ma/ar | ||
| |||
Փակել
Քաղաքի կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների կազմում։