ամերիկացի գործարար From Wikipedia, the free encyclopedia
Էվան Թոմաս Շփիգել (անգլ.՝ Evan Thomas Spiegel, հունիսի 4, 1990[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի գործարար, միլիարդատեր, «Snapchat» մեսենջերի և «Snap Inc.» ընկերության համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն։ 2015 թվականին եղել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը[3]։ 2018 թվականին «Ֆորբս 400» ցանկում զբաղեցրել է 354-րդ հորիզոնականը՝ ունենալով 2,3 միլիարդ ունեցվածք[4][5][6]։
Էվան Շփիգել անգլ.՝ Evan Thomas Spiegel | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան, Crossroads School for Arts & Sciences?, Օտիսի արվեստի և դիզայնի քոլեջ և Արվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և ձեռնարկատեր |
Ամուսին | Միրանդա Քեր |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Evan Spiegel Վիքիպահեստում |
Էվան Շփիգելը ծնվել է 1990 թվականի հունիսի 4-ին Լոս Անջելեսում՝ փաստաբաններ Ջոն և Մելիսա Շփիգելների ընտանիքում[7][8], որոնք ավարտել են համապատասխանաբար Եյլի և Հարվարդի համալսարանները։ Էվանն ընտանիքի ավագ երեխան է, ունի երկու քույր՝ Լորենը և Կառոլինան։ Ընտանիքը բնակվել է Լոս Անջելեսի հեղինակավոր Փասիֆիկ Փալիսեյդս թաղամասում[9]։ Ծնողների հետ զբաղվել է բարեգործությամբ՝ պարբերաբար օգնելով աղքատներին։ Ավարտել է Սանտա Մոնիկայի Քրոսրոդս ավագ դպրոցը։ 2007 թվականին՝ 20 տարի համատեղ ապրելուց հետո, ծնողներն ամուսնալուծվել են[10]։
2008 թվականին ընդունվել է Սթենֆորդի համալսարանի արդյունաբերական դիզայնի ֆակուլտետ[11], որտեղ նրա հայրը մինչ Եյլի համալսարանն ուսումնասիրել է տնտեսագիտություն։ Երկրորդ կուրսում տեղափոխվել է հանրակացարան, որտեղ նրա հարևանը հաշվողական մաթեմատիկա ուսումնասիրող Բոբի Մերֆին էր։ Ուսման ժամանակ «Red Bull» ընկերությունում անցել է մարքեթինգի փորձառություն, աշխատել է որպես դրա՝ կենսաբժշկությամբ զբաղվող ինտերն, ապա որոշ ժամանակ անց ուղևորվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ ուսանողներին դասավանդելու մենեջմենթ։ Ավելի ուշ հետաքրքրվել է համակարգչային տեխնոլոգիաներով։
Մերֆիի և Ռեջի Բրաունի հետ 2011 թվականին՝ Սթենֆորդում սովորելու ժամանակ, ստեղծել է «Snapchat» հավելվածը, որն ի սկզբանե կոչվում էր «Picaboo»[12][13]:
2012 թվականին նա չի հանձնել մի քանի ամփոփիչ ստուգարքներ, ինչի պատճառով չի կարողացել ավարտել ուսումը։ Բայց համալսարանը նրան թույլատրել է մասնակցել դիպլոմների հանձնման արարողությանը՝ պայմանով, որ նա հետագայում քննություններ կհանձնի։ Շփիգելն իր խոստումը չի կատարել։
Կապա Սիգմայի ուսանողական եղբայրության անդամ է[14]։
2017 թվականի մայիսի 27-ից ամուսնացած է ավստրալիացի մոդել Միրանդա Քերի հետ, որի հետ ծանոթացել է 2014 թվականին՝ «Louis Vuitton»-ի ընթրիքի ժամանակ[15][16][17]։ 2018 թվականի մայիսի 7-ին ծնվել է նրանց որդին՝ Հարթը, որին անվանակոչել են Էվանի պապի պատվին։ 2019 թվականի հոկտեմբերի 7-ին ծնվել է երկրորդ որդին՝ Մայլզը[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.