Էվա Պերոն
արգենտինացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Էվա Դուարտե դե Պերոն (իսպ.՝ María Eva Duarte de Perón, մայիսի 7, 1919(1919-05-07)[1][2][3][…], Junín, Բուենոս Այրես, Արգենտինա[2] - հուլիսի 26, 1952(1952-07-26)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), Արգենտինայի նախագահ Խուան Պերոնի (1895–1974) կինը և Արգենտինայի առաջին տիկինը 1946 թվականից մինչև իր մահ՝ 1952 թվական։ Նրան հաճախ անվանում են Էվա Պերոն կամ Էվիտա։
Էվա Պերոն María Eva Duarte de Perón | |
Կուսակցություն՝ | Female Peronist Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, արհմիութենական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մայիսի 7, 1919(1919-05-07)[1][2][3][…] |
Ծննդավայր | Junín, Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
Վախճանի օր | հուլիսի 26, 1952(1952-07-26)[1][2][3][…] (33 տարեկան) |
Վախճանի վայր | Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
Թաղված | Ռեկոլետա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Արգենտինա[2] |
Ի ծնե անուն | María Eva Duarte |
Ամուսին | Խուան Դոմինգո Պերոն |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է աղքատության մեջ, Բուենոս Այրես նահանգի Լոս Տոլդոս գյուղում։ Ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն է եղել։ 1934 թվականին՝ 15 տարեկան հասակում տեղափոխվել է Բուենոս Այրես` դառնալու բեմի, ռադիոյի և կինոյի դերասանուհի։ 1944 թվականի հունվարի 22-ին «Լունա Պարկ» մարզասրահում Արգենտինայի Սան Խուան քաղաքում երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով բարեգործական միջոցառման ժամանակ նա հանդիպել է գնդապետ Խուան Պերոնին։ Հաջորդ տարի նրանք ամուսնանում են։ 1946 թվականին Խուան Պերոնն ընտրվել է Արգենտինայի նախագահ, առաջիկա 6 տարիների ընթացքում Եվա Պերոնը դարձել է ազդեցիկ դեմք Աշխատանքի ընդհանուր համադաշնությունում՝ հիմնականում հանդես գալով աշխատանքային իրավունքների օգտին։ Նա նաև ղեկավարել է Աշխատանքի և առողջապահության նախարարությունները, ստեղծել և ղեկավարել է "Էվա Պերոն բարեգործական հիմնադրամը, Արգենտինայում պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար և հիմնադրել և ղեկավարել երկրի առաջին լայնամասշտաբ կանանց կուսակցությունը՝ «Կանանց պերոնիստական կուսակցությունը»։
1951 թվականին Էվա Պերոնն իր թեկնածությունն է առաջադրել Արգենտինայի փոխնախագահի պաշտոնում որպես Պերոնիստական թեկնածու` ստանալով մեծ աջակցություն Պերոնիստական քաղաքական բազայից, ցածր եկամուտ ունեցող աշխատանքային դասի արգենտինացիներից, որոնց անվանում էին «առանց վերնաշապիկների»։ Այնուամենայնիվ, երկրի ռազմական և բուրժուական ընդդիմությունը, կապված նրա առողջական վիճակի հետ, վերջ ի վերջո ստիպեց նրան հրաժարվել իր թեկնածությունից[4]։ 1952 թվականին, նախքան 33 տարեկան հասակում քաղցկեղից մահանալը, Եվա Պերոնին Արգենտինայի Կոնգրեսի կողմից շնորհվել է «Ժողովրդի հոգևոր առաջնորդ» կոչումը[5][6][7]։ Նրա համար կազմակերպվել է պետական հուղարկավորություն, ինչը վերապահված է միայն պետության ղեկավարների համար։
Էվա Պերոնը դարձել է միջազգային հանրահայտ մշակույթի մի մասը[8], առավելաբար՝ «Էվիտա» մյուզիքլի շնորհիվ (1976)[9]։ Արգենտինայի ընտրված առաջին կին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները և շատ այլ ղեկավարներ հավաստում են, որ իր սերնդի կանանց համար Էվան «կրքի և մարտունակության օրինակ» է եղել[10]։