քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Էրբիում (լատին․՝ Erbium)՝ քիմիական տարր է, որի նշանն է Er, պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական տարր։ Լանթանիդ է, կարգահամարը՝ 68, ատոմական զանգվածը՝ 167,26:
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Էրբիում / Erbium (Er), Er, 68 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 167,259(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f12 6s2 | ||||
Ատոմի շառավիղ | 178 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 157 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+3e) 88,1 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,24 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Er←Er3+ -2,32 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 3 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 581,0 (6,02) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1 802 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 3 136 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 28,12[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 18,4 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=3,560 c=5,587 | ||||
C/a հարաբերություն | 1,570 | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) (14,5) Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
68 | Էրբիում |
167,26 | |
4f126s2 |
Հայտնաբերել է շվեդ գիտնական Կ. Մոսանդերը 1843 թվականին[3] : Էրբիումի հանքանյութը հայտնաբերվել Իտտեբյու գյուղի մոտ։
Քիմիական տարրերի հետևյալ շարքը՝ տերբիում, իտերբիում, իտրիում, իրենց անվանումը ստացել են Իտերբիում գյուղի պատվին, որը գտնվում է Ստոկհոլմի կղզեխմբում։
Էրբիումը երկրի ընդերքում՝ 3,3 գ/տ է, պարունակությունը օվկիանոսների ջրում ՝2,4·10−6[4]:
Էրբիումը մտնում է լանթանիդների կազմի մեջ, որոնք շատ հազվադեպ են հանդիպում։ Լանթանիդները հանդիպում են ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Սկանդինավիայում։
Մետաղական էրբիումը ստանում են էրբիումի քլորիդի ErCl3 (կամ ֆտորիդի՝ ErF3) հալույթի էլեկտրոլիզով, ինչպես նաև կալցիումի աղերի ջերմային վերականգնումով։
Էրբիումը սպիտակ-արծաթավուն, փափուկ մետաղ է, միացություններում՝ եռարժեք։ Էրբիումի խտությունը՝ 9050 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1497 °C, եռմանը՝ 2900 °C: f-տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 4f12 6s2:
Քիմիապես ակտիվ տարր է՝ վերականգնիչ հատկություններով։ Էրբիումը միացություններ է ածխածնի, թթվածնի, ազոտի, ջրածնի ն այլ տարրերի հետ։ Տաք ջրից և թթուներից դուրս է մղում ջրածին, հիմքերի հետ չի փոխազդում։
Բնական էրբիումը բաղկացած է 6 կայուն իզոտոպներից՝ 162Er, 164Er, 166Er, 167Er, 168Er և 170Er: Արհեստական իզոտոպներից արժեքավոր է 169Er (T1/2 = 9,4 օր)։ Էրբիումը կազմում է երկրակեղևի 3,3•10−4 %-ը (ըստ զանգվածի)։
Էրբիումի օքսիդը հիմնականում կիրառում են ատոմային տեխնիկայում։ Ինչպես, օրինակ էրբիումի օքսիդի խառնուրդը և ուրանի օքսիդը զգալիորեն բարելավել են բարձր հզորությամբ ռեակտորների աշխատանքը։
Էրբիումի օքսիդի բյուրեղները օգտագործում են որպես բարձր էֆեկտիվ լազերային նյութեր։
Օպտիկական մանրաթելերի արտադրության ժամանակ էրբիումի օքսիդը ավելացնում են քվարցային համաձուլվածքներին։
Օգտագործվում է որպես կատալիզատոր, իսկ նրա միացությունները՝ ներկերի, դեղանյութերի և ապակու արտադրության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.