Էրիթրոմիցին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Էրիթրոմիցին, մի շարք բակտերիալ վարակների ժամանակ օգտագործվող հակաբիոտիկ[1]։ Այն ներառում է շնչառական համակարգի վարակները, մաշկային վարակները, խլամիդիայով պայմանավորված վարակները, կոնքի խոռոչի օրգանների վարակները և սիֆիլիսը[1]։ Այն օգտագործվում է նաև հղիների դեպքում՝ նորածնի մոտ B խմբի ստրեպտոկոկային վարակները կանխարգելելու համար[1], ինչպես նաև ստամոքսի դատարկումն ապահովելու համար[3]։ Այն ներմուծվում է ներերակային և պերօրալ ճանապարհներով[1]։ Ծննդաբերութունից հետո խորհուրդ է տրվում օգտագործել աչքի քսուքներ՝ աչքի վարակներից խուսափելու համար։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Վաճառքային անվանումներ | Eryc, Erythrocin, others[1] |
AHFS/Drugs.com | Monograph |
MedlinePlus | a682381 |
Հղիության կատեգորիա | |
Դեղի կարգ | Macrolide antibiotic |
ԱԹԴ կոդ | |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Սպիտակուցով կապում | 90% |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
image =Erythromycin A skeletal.svg
| |
CAS համար | 55-56-1 |
PubChem CID | 9552079 |
IUPHAR/BPS | |
DrugBank | DB00878 |
ChemSpider | |
UNII | |
KEGG | |
ChEBI | |
ChEMBL | |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.003.673 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C37H67NO13 |
Մոլային զանգված | 505.446 գ/մոլ g·mol−1 |
3D մոդել (JSmol) | |
SMILES
CC[C@@H]1[C@@]([C@@H]([C@H](C(=O)[C@@H](C[C@@]([C@@H]([C@H]([C@@H]([C@H](C(=O)O1)C)O[C@H]2C[C@@]([C@H]([C@@H](O2)C)O)(C)OC)C)O[C@H]3[C@@H]([C@H](C[C@H](O3)C)N(C)C)O)(C)O)C)C)O)(C)O | |
InChI
InChI=1S/C37H67NO13/c1-14-25-37(10,45)30(41)20(4)27(39)18(2)16-35(8,44)32(51-34-28(40)24(38(11)12)15-19(3)47-34)21(5)29(22(6)33(43)49-25)50-26-17-36(9,46-13)31(42)23(7)48-26/h18-26,28-32,34,40-42,44-45H,14-17H2,1-13H3/t18-,19-,20+,21+,22-,23+,24+,25-,26+,28-,29+,30-,31+,32-,34+,35-,36-,37-/m1/s1 Y Key:ULGZDMOVFRHVEP-RWJQBGPGSA-N Y | |
Ընդհանուր կողմնակի երևույթները ընդգրկում են որովայնային սպազմները, սրտխառնոցը և փորլուծությունը[1]։ Առավել վտանգավոր կողմնակի երևույթներից են՝ Կլոստրիդիում դիֆիցիլեով պայմանավորված կոլիտը, լյարդի խանգարումները, QT հատվածի երկարումը, ալերգիկ ռեակցիաները[1]։ Սովորաբար այն անվտանգ է այն մարդկանց համար, ովքեր ունեն ալերգիա պենիցիլինի հանդեպ[1]։ Էրիթրոմիցինի կիրառումն անվտանգ է նաև հղիության ժամանակ[2]։ Չնայած նրան, որ սովորաբար կրծքով կերակրելու ընթացքում դեղի կիրառումն անվտանգ է՝ մոր կողմից առաջին երկու շաբաթների ընթացքում կիրառումը կարող է բարձրացնել երեխայի մոտ պիլորիկ սֆինկտերի ստենոզի ռիսկը[4][5]։ Ռիսկը գործում է նաև այն դեպքերում, երբ երեխան այն կիրառում է հակացուցված տարիքում[6]։ Այն պատկանում է հակաբիոտիկների մակրոլիդային ընտանիքին և գործում է բակտերիաների սպիտակուցի սինթեզը ընկճելու հաշվին[1]։
Էրիթրոմիցինը առաջին անգամ սինթեզվել է 1952 թվականին Սախարոպոլիսպորա էրիթրեա բակտերիայից[1][7]։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հատուկ դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահության համակարգի համար պարտադիր, առավել անվտանգ և արդյունավետ դեղերը[8]։ Այն հասանելի է որպես չպատենտավորված դեղամիջոց և այդքան էլ թանկարժեք չէ[4]։ Զարգացող երկրներում մեկ հաբի գինը տատանվում է 0,03-0,06 ԱՄՆ դոլարի սահմաններում[9]։ 2016 թվականին ԱՄՆ-ում այն եղել է ամենաշատ նշանակված դեղերի ցանկում 281-րդը և նշանակվել ավելի քան մեկ միլիոն դեղատոմսերով[10]։