From Wikipedia, the free encyclopedia
Էրիոն Վելիայ (ալբ․՝ Erion Veliaj, դեկտեմբերի 17, 1979, Տիրանա, Ալբանիա), Ալբանիայի պետական և քաղաքական գործիչ, 2015 թվականի հուլիսի 21-ից զբաղեցնում է Տիրանայի քաղաքապետի պաշտոնը։
Էրիոն Վելիայ | |
Կուսակցություն՝ | Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Grand Valley State University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 17, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Տիրանա, Ալբանիա |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Ինքնագիր | |
Ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 17-ին Ալբանիայի ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Տիրանայում։ Էրիոնը ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Վելի պետական համալսարանում ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան։ Այնուհետև ստացել է մագիստրոսի աստիճան Մեծ Բրիտանիայի Սուսեքս համալսարանի Եվրոպական ինտեգրման գծով։ Վելիայն ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների միջոցառումներին։ 2003 թվականին նա հիմնադրել է Ալբանիայի MJAFT! երիտասարդական կազմակերպությունը, որը 2004 թվականին ՄԱԿ-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել։ Էրիոնը ղեկավարում էր MJAFT! շարժումը մինչև 2007 թվականի նոյեմբերը, ապա միացավ Եվրոպական միության ընդլայնման նախաձեռնությանը։ 2011 թվականին Վելիայն անդամակցել է Ալբանիայի սոցիալիստական կուսակցությանը, որտեղ դարձել է երիտասարդության և արտագաղթի հարցերով կուսակցության քարտուղար։ 2013 թվականին ընտրվել է Ազգային ժողովի անդամ։ 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի հուլիսը եղել է Ալբանիայի երիտասարդության և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Էդի Ռամայի կառավարությունում։ Ազատ տիրապետում է անգլերեն և իտալերեն լեզուներին, ունի գերմաներեն և ֆրանսերեն լեզուների իմացություն։ 2016 թվականին մասնակցել է Մոսկվայի ուրբանիստական համաժողովին[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.