Ընդհանուր բարիք
From Wikipedia, the free encyclopedia
Ընդհանուր բարիք (նաև՝ հանրային բարիք), փիլիսոփայությունում, տնտեսագիտությունում և քաղաքագիտությունում տվյալ հասարակության ողջ կազմի կամ մեծամասնության համար ընդհանուր և օգտակար մի բան։ Փիլիսոփայության մեջ գոյություն ունեն ընդհանուր բարիքի գաղափարի զանազան մեկնաբանություններ[1] : Նախկինում ընդհանուր բարիքի վաղ գաղափարները շարադրել են հին հույն փիլիսոփաները, այդ թվում Արիստոտելը և Պլատոնը։ Արիստոտելի փիլիսոփայությունից սերող և ցայսօր բավականին տարածված ընդհանուր բարիքի ընկալումներից մեկը ժամանակակից հետազոտողներից մեկը անվանել է «հասարակությանը պատկանող և հասանելի, սակայն դրա անդամների կողմից կիսվող բարիք»[2]։ Ընդհանուր բարիքի գաղափարը զարվացել է քաղաքագետների, բարոյախոս փիլիսոփաների և հանրային տնտեսագետների, այդ թվում Թովմա Աքվինացին, Նիկոլո Մաքիավելին, Ջոն Լոքը, Ժան-Ժակ Ռուսոն, Ջեյմս Մեդիսոնը, Ադամ Սմիթը, Կարլ Մարքսը, Ջոն Ստյուարտ Միլը, Ջոն Մեյնարդ Քեյնսը, Ջոն Ռոլզը, և այլ մտածողներ։